Անկախության օրը՝ հուլիսի 4-ին, շատ ամերիկացիներ ճանապարհորդում են, հրավառություններ վայելում, շքերթներ դիտում և հյուրասիրություններ կազմակերպում:
Տրանսպորտային անվտանգության վարչությունը հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում ռեկորդային թվով մոտ 3 միլիոն ուղևորներ անցել են օդանավակայաններով մեկ օրում, ինչը ակնկալվում է, որ այս շաբաթ կգերազանցի ցուցանիշը: Ամերիկյան ավտոմոբիլիստների միությունը կանխատեսում է, որ այս տոնական սեզոնին 60,6 միլիոն մարդ մեքենայով կճանապարհորդի: Ճամփորդությունների աճի մի մասը պայմանավորված է գնաճի թուլացմամբ, թեև ամերիկացիները շարունակում են մտահոգված լինել տնտեսությամբ:
Ակնկալվում է, որ այս տարի հրավառությունների թիվը կհասնի ռեկորդային մակարդակի. ի լրումն 16,000 պրոֆեսիոնալ ցուցադրությունների, հրավառություններ կանցկացվեն շատ բակերում, ասում են ոլորտի ներկայացուցիչները:
Ամեն մի համայքն յուրովի է անցկացնում Անկախության տոնը: Մեյն նահանգի Դաունիսթի ժայռոտ ափամերձ ափին մի քանի մրցավազք է կազմակերպվել օմար բռբող նավակներով: Անկախության հռչակագիրը ստորագրողների հետնորդները Ֆիլադելֆիայում Ազատության զանգը կհնչեցնեն 13 անգամ՝ յուրաքանչյուր գաղութի համար մեկ անգամ: Կալիֆոռնիայի Բոլինաս և Սթինսոն Բիչ համայնքները, որոնք գտնվում են Սան Ֆրանցիսկոյից հյուսիս, անցկացնում են ամենամյա մրցույթներ: իսկ Նյու Յորքի Քոնի Այլենդում տեղի կունենա ամենամյա հոթ-դոգ ուտելու մրցույթ:
Այնուամենայնիվ, առնվազն մեկ համայնքում տոնը ստվերում մնաց ամենամյա հրավառության չեղարկման պատճառով. Հյուսիսային Կալիֆոռնիայի Օրովիլ քաղաքում մոտ 26,000 բնակիչ մնացել է անօթևան Թոմփսոնի աճող հրդեհի պատճառով:
Հուլիսի չորսի տոնը սովորաբար համախմբում է ամերիկացիներին, սակայն 2024 թվականի տոնակատարությունները տեղի են ունենում խորը քաղաքական բևեռացման և նախագահական մրցավազքի ֆոնին:
Բոստոնում, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ պետք է վայելեին Boston Pops-ի հրավառությունը, դիրիժոր Քիթ Լոքհարթն ասաց, որ իրեն քաջալերել են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, ովքեր հավաքվել են Չարլզ գետի Էսպլանադայի վրա:
«Սա իսկապես վտանգավոր ժամանակ է», - գրել է նա համերգից առաջ նամակում: «Եթե մենք ընդամենը մեկ օրով կարողանանք մի կողմ դնել մեր տարաձայնությունները և հիշել, թե ինչն է մեզ միավորում, դա դրական կլինի»: