Մատչելի հղումներ

Նիկի Հեյլիի աջակիցները կարող են խառնել Բայդենի կամ Թրամփի հաշվարկները


 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին ելույթ են ունենում ՄԱԿ-ի բարեփոխումների վերաբերյալ հանդիպման ժամանակ, 2017 թվականի սեպտեմբերի 18-ին, Նյու Յորքում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին ելույթ են ունենում ՄԱԿ-ի բարեփոխումների վերաբերյալ հանդիպման ժամանակ, 2017 թվականի սեպտեմբերի 18-ին, Նյու Յորքում:

Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, հանրապետական Նիկի Հեյլին շարունակում է աջակցություն ստանալ հանրապետական ​​ընտրողների կողմից՝ անգամ այս տարվա նախագահական մրցապայքարից դուրս մնալուց հետո: :

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան, հանրապետական Նիկի Հեյլին նախագահական ընտրարշավից դուրս գալուց մոտ երեք ամիս անց հայտարարեց, թե այս նոյեմբերին կքվեարկի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտին:

«Բայդենն աղետ էր. Այնպես որ, կքվեարկեմ Թրամփի օգտին»,- ասել է նա։

2024 թվականի մարտին Էմերսոն քոլեջի անցկացրած սոցհարցումը ցույց էր տվել, որ Հեյլիի ընտրողները՝ հանրապետական ընտրազանգվածը, երկու անգամ ավելի մեծ հավանականությամբ կքվեարկեն ԱՄՆ նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի օգտին, քան հանրապետական Դոնալդ Թրամփի: Դեռ ավելին՝ առնվազն կեսը իր ձայնը չէր տա Թրամփին:

«Տխուր էի, երբ լսեցի, որ Նիկին չի հավաքել բավարար թվով ձայներ՝ մրցապայքարում մնալու համար: Այնուամենայնիվ, նախագահ Թրամփի երկրպագուն չեմ»,- ասել է Հեյլիի կողմնակից Քրիսը։

Նիկի Հեյլիի աջակիցները կարող են խառնել Բայդենի կամ Թրամփի հաշվարկները
please wait

No media source currently available

0:00 0:02:30 0:00

«Իսկապես, չեմ ցանկանում հաջորդ տարի Թրամփին կամ Բայդենին տեսնել Սպիտակ տանը»,- ասել է Հեյլիի մեկ այլ կողմնակից՝ Ջոն Սուլկովսկին։

Ջենիֆեր Մեյզերը հավելել է․ «Ոչ մեկից գոհ չեմ»:

Հեյլին ասում է, որ Թրամփը դեռ պետք է գրավի իր ընտրողների համակրանքը։

«Թրամփը խելացի կլիներ, եթե դիմեր միլիոնավոր մարդկանց, ովքեր քվեարկել են իմ օգտին և շարունակում են աջակցել ինձ: Մի՛ ենթադրեք, որ նրանք պարզապես նրա օգտին կքվեարկեն»,- ասել է նա։

Դիտորդների խոսքով, Հեյլիի կողմնակիցներն ի վիճակի են լրջորեն ազդել ԱՄՆ այս նախագահական ընտրությունների արդյունքների վրա։ Ապրիլին Փենսիլվանիայում կայացած հանրապետական ներկուսակցական ընտությունների՝ փրայմերիզի ժամանակ Հեյլին հավաքեց հանրապետականներ օգտին հանդես եկողների ձայների մոտ մեկ քառորդը:

Հեյլին մեծ թվով ձայներ է հավաքել, այսպես կոչված, տատանվող նահանգներում՝ Արիզոնայում, Ջորջիայում, Միչիգանում, Հյուսիսային Կարոլինայում, Նևադայում և Վիսքոնսինում:

«Բարձր սոցիալական խավը ներկայացնող, լավ կրթված, ապահովված հանրապետական բազմաթիվ ընտրողներ սատարել են Նիկի Հեյլիին: Նրանց ձայնը կարող է շրջադարձային լինել առաջիկա ընտրություններում»,- ասել է քաղաքագետ Դանթե Սկալան։

Նման ընտրողներին իր կողմը գրավելու մասին հարցին Թրամփը պատասխանել է․ «Վստահ չեմ, որ մեզ չափազանց շատ են պետք այդ ձայները»։

Հայտնի է, որ Բայդենի նախընտրական թիմն ակտիվ աշխատանք է տանում Հեյլիի կողմնակիցների շրջանում, ինչը, ըստ դիտորդների, Բայդենի ռազմավարության մասն է՝ Թրամփի դեմ տրամադրել հանրապետական ընտրողներին:

Վիրջինիայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Լարի Սաբատոն ասել է․ «Թրամփի խնդիրն է հավաքել Հեյլիի ձայների մեծամասնությունը»:

Այս ամենի ֆոնին՝ դիտորդները նշում են, թե Թրամփի նախընտրական թիմը առնձնապես ջանքեր չի գործադրում գրավելու Հեյլիի կողմնակիցներին, իսկ այդ մարդկանց ձայները կարող են որոշիչ լինել:

XS
SM
MD
LG