Մատչելի հղումներ

Արդյո՞ք դեմոկրատները կփոխեն Բայդենին


ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ատլանտայում՝ CNN-ի ստուդիաներում:
ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ատլանտայում՝ CNN-ի ստուդիաներում:

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը վերադարձել են նախընտրական քարոզարշավներին՝ անցած շաբաթ իրենց առաջին հեռուստաբանավեճից հետո: Բայդենի ելույթն այդ բանավեճում հիմք դարձավ, որպեսզի որոշ կուսակիցներ հրապարակավ դատողություններ անեն, թե ով կարող է փոխարինել գործող նախագահին։

Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենն առաջին բանավեճից հետո վերադարձել են նախընտրական քարոզարշավին։

Բայդենը փորձում է համոզել կողմնակիցներին, թե լիովին պատրաստ է երկրորդ ժամկետին։

«Խոսք եմ տալիս, որ այլևս չէի առաջադրվի, եթե չհավատայի ամբողջ սրտով և հոգով, որ կարող եմ անել այս աշխատանքը, քանի որ անկեղծ ասած, խաղադրույքները չափազանց մեծ են»,- ասել է նա։

Հանգստյան օրերին Բայդենի կազմակերպած դրամահավաքը ևս մեկ հնարավորություն էր՝ փարատելու Դեմոկրատական կուսակցությունում սկիզբ առած մտավախությունը, որի պատճառը շատերի համոզմունքն է, թե Սպիտակ տան ներկայիս ղեկավարը թույլ հանդես եկավ հեռուստաբանավեճին, և դեմոկրատները պետք է մտածեն նոր թեկնածուի մասին:

Արդյո՞ք դեմոկրատները կփոխեն Բայդենին
please wait

No media source currently available

0:00 0:02:49 0:00

Քաղաքագետ Լարի Սաբատոն ասել է․ «Եթե լիներ նոր, եռանդուն, ավելի երիտասարդ դեմոկրատ թեկնածու, կարծում եմ, մարդիկ միանգամից կօգտվեին այդ հնարավորությունից՝ դուրս մղելու Թրամփին»:

Թրամփի կարծիքով, հեռուստաբանավեճը ցույց տվեց, որ գալիք ընտրությունն ուժի և թուլության միջև է:

«Հարցը, որ այսօր յուրաքանչյուր ընտրող պետք է ինքն իրեն տա, այն չէ, թե արդյոք Ջո Բայդենը կարող է գոյատևել 90 րոպեանոց բանավեճում, այլ արդյոք Ամերիկան կարող է գոյատևել ևս չորս տարի, երբ խաբեբա Բայդենը մնա Սպիտակ տանը»:

Այդուհանդերձ, Թրամփը կարծում է, որ Բայդենը կմնա պայքարում:

«Շատերն ասում են, որ այդ բանավեճից հետո Ջո Բայդենը հեռանում է ընտրապայքարից: Բայց, իրոք, չեմ հավատում դրան, քանի որ սոցհարցումների համաձայն նա ավելի նախընտրելի է, քան դեմոկրատներից որևէ մեկը, որոնց մասին նրանք խոսում են»,- հայտարարել է Թրամփը։

Դեմոկրատների շարքերում Բայդենին փոխարինելու հավանական թեկնածուներից են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Միչիգանի նահանգապետ Գրետչեն Ուիթմերը, Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը և Իլինոյսի նահանգապետ Փրիցքերը։

Նշված դեմոկրատներից ոչ մեկը Բայդենին փոխարինելու կոչ չի անում:

«Նրանք պետք է գնային Սպիտակ տուն և փորձեին համոզել նրան, ինչը դժվար կլինի: Բայց նրանք նաև պետք է փորձեն համոզել Ջիլ Բայդենին: Եվ դա կարող է նույնիսկ ավելի դժվար լինել»,- ասել է Լարի Սաբատոն։

ԱՄՆ առաջին տիկինը բանավեճից հետո կայացած հանրահավաքում հայտարարեց, թե իր ամուսինը ցույց է տվել, որ ինքը Ամերիկայի լավագույն ընտրությունն է:

«Այն, ինչ դուք տեսաք երեկ երեկոյան բանավեճի ժամանակ, Ջո Բայդենն էր՝ ազնվությամբ և իր բնավորությամբ նախագահը, ով ասաց ճշմարտությունը: Իսկ Դոնալդ Թրամփը սուտը ստի հետևից ասաց»,- ասել է Ջիկ Բայդենը։

CBS News-ի կողմից բանավեճից հետո անցկացված հարցման համաձայն, դեմոկրատների մեծ մասը կարծիքով, Բայդենը դեռ կարող է լինել իրենց թեկնածուն:

Քաղաքագիտության պրոֆեսոր Ջուլիա Ազարի խոսքով, ավելի կարևոր դեր ունեն քաղաքական կուսակցությունների համագումարները, որոնք կայանալու են առաջիկայում և որոշիչ կլինեն թեկնածուների ընտրության հարցում։

XS
SM
MD
LG