Ըստ պետքարտուղարության՝ Բաքվում պետքարտուղարի օգնականը կհանդիպի Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ «ընդգծելու համար ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում առաջընթացը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանն ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը։»
Հաղորդագրության մեջ նշված է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ջեյմս Օ’Բրայենը կհանդիպի նաև տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ շեշտելու համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորոտւմ Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորություններին հավատարիմ լինելու անհրաժեշտությունը: