Մատչելի հղումներ

 
Հայաստանի ու Թուքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի ու Թուքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել


Հայաստանի արտաքին գործերի նախարարություն
Հայաստանի արտաքին գործերի նախարարություն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Դրա մասին հաղորդում է ՀՀ արտգործնախարարությունը: Թուրքիայի ԱԳՆ-ն հրապարակման պահին դեռևս չէր տրամադրել որևէ տեղեկատվություն հեռախոսազրույցի մասին: 

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ հեռախոսազրույցի ընթացքում «զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:» Բացի այդ, կողմերն անդրադարձել են «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG