Մատչելի հղումներ

Վաշինգտոնն ու Անկարան ընդգծում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդարական Ջեյք Սալիվան
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդարական Ջեյք Սալիվան

Սպիտակ տան հաղորդմամբ, հունիսի 3-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդարական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Ակիֆ Չագաթայ Քըլըչի հետ:

Զրույցի ընթացքում մի շարք հարցերի հետ մեկտեղ կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին՝ ընդգծելով Բաքվի ու Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը։

Սպիտակ տան հաղորդագրության մեջ ասված է.

«Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր զրուցել է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, դեսպան Ակիֆ Չագաթայ Քըլիչի հետ և ընդգծել «Համասի» կողմից հրատապ անհրաժեշտությունն ընդունելու Իսրայելի առաջարկը, ուր անհապաղ հրադադար հաստատելը պատանդների հարցով համաձայնության մաս է: Նրանք քննարկել են նաև երկկողմ հարցեր, այդ թվում՝ հակաահաբեկչության, պաշտպանության ոլորտում համագործակցության և պատժամիջոցների պահպանման հարցերը։ Նրանք ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը և ողջունել Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունների բարելավումը», հայտնում է Սպիտակ տունը:

XS
SM
MD
LG