Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու ջանքերը, Ադրբեջանի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում:
"Միացյալ Նահանգները ողջունում է այն աշխատանքը, որը կատարվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ, և մենք շարունակում ենք պատրաստ լինել աջակցելու այդ ջանքերին, շրջելու երկարամյա հակամարտության էջը և կառուցելու ավելի լավ ապագա։ Մենք լիովին հավատարիմ ենք այս նպատակին, որը կուժեղացնի կապը և տնտեսական օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին: Այս կարևոր տոնին՝ ի պատիվ Ադրբեջանի անկախության, ես վերահաստատում եմ Միացյալ Նահանգների աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը",- ասված է ուղերձում: