Մատչելի հղումներ

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են կովկասյան տարածաշրջանի զարգացումները 


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Պրահայում, Չեխիա, 30 մայիսի, 2024թ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Պրահայում, Չեխիա, 30 մայիսի, 2024թ.

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը Չեխիայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքի շրջանակում քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Դրա մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

Միացյալ Նահանգների արտաքին գերատոսչության հաղորդագրոթյան մեջ, մասնավորապես, ասված է.

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր Պրահայոմ հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Չեխիայում ընթացող ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Ֆիդանը քննարկել են Գազայում հրադադարի համաձայնության հասնելու ջանքերը, ուղղված պատանդների ազատ արձակման ապահովմանը, ինչպես նաև Գազային մարդասիրական օգնության ավելացման և տարածաշրջանային անկայունությունը կանխելու կարևորությունը: Նրանք քննարկել են նաև կովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը աջակցելու հնարավորությունները»,- տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

XS
SM
MD
LG