Մատչելի հղումներ

Արդյո՞ք ամերիկյան ռազմական օգնությունը կփոխի իրավիճակն ուկրաինական ռազմաճակատում


Ուկրաինային ամերիկյան մոտ 61 միլիարդ դոլար պարունակող օգնության փաթեթի հաստատումը հույս է ներշնչում կիևցիներին՝ հատկապես առաջիկայում սպասվող ռուսական հարձակման ֆոնին:
Ուկրաինային ամերիկյան մոտ 61 միլիարդ դոլար պարունակող օգնության փաթեթի հաստատումը հույս է ներշնչում կիևցիներին՝ հատկապես առաջիկայում սպասվող ռուսական հարձակման ֆոնին:

Ուկրաինային ամերիկյան 61 միլիարդ դոլարի օգնության լուրը լավատեսություն է ներշնչել Կիևում՝ այս ամառ սպասվող ռուսական հարձակմանն ընդառաջ, թեև աջակցության մի մասը՝ մոտ 10 միլիարդ դոլար, կտրամադրվի վարկերի տեսքով, որոնք հետագայում Ուկրաինան պետք է մարի:

Ուկրաինային ամերիկյան մոտ 61 միլիարդ դոլար պարունակող օգնության փաթեթի հաստատումը հույս է ներշնչում կիևցիներին՝ հատկապես առաջիկայում սպասվող ռուսական հարձակման ֆոնին:

Ուկրաինայի մայրաքաղաքում շատերն անհանգստացած էին, թե ԱՄՆ-ը լքում է իրենց:

«Ամերիկայի ձայնի» զրուցակիցները չցանկացան նշել ազգանունները։

«Շատ ուրախ եմ, որ այս հարցը վերջապես լուծվեց։ Վերջապես, ԱՄՆ-ն օգնություն կտրամադրի Ուկրաինային։ Սա ուրախություն է պատճառում: Կարծում եմ, ցանկացած ուկրաինացի ձեզ կասի, որ սա շատ կարևոր հարց էր»,- ասում է Կիևի բնակիչ Արտյոմը։

«Կստանանք ավելի շատ օգնություն, ավելի շատ սարքավորումներ։ Կհաղթենք: Ավելի արագ խաղաղություն կհաստատվի՝ առանց [մեծ] կորուստների, առանց վշտի»,- նշում է Ուկրաինայի մայրաքաղաքի մեկ այլ բնակիչ՝ Վասիլը։

Կիևի փողոցներում չեն թաքցնում՝ երախտապարտ են ամերիկյան ժողովրդին՝ ամիսներ տևած լարվածությունից հետո:

«Իհարկե, զգացողությունները դրական են։ Երկար ենք սպասել սրան։ Շնորհակալ ենք նրանց [ամերիկացիներին]՝ մեզ զենք տրամադրելու համար։ Մաղթում եմ, որ այն հնարավորինս արագ հասնի առաջնագծում գտնվող մեր զինվորներին»,- ասում է Կիևի բնակիչ Մարինան։

Ուկրաինայի համար նախատեսված այդ փաթեթը ԱՄՆ Ներկայացուցիչների տանը հավանություն ստանալուց հետո նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն հայտնեց ամերիկացի օրենսդիրներին՝ ընդգծելով, որ օգնությունը կծառայի ի շահ թե՛ Ուկրաինայի, թե՛ Միացյալ Նահանգների:

«Բարձր ենք գնահատում մեր երկրին և նրա անկախությանը, ժողովրդին աջակցելու յուրաքանչյուր քայլ։ Ամերիկան ցույց է տվել իր առաջնորդությունը այս պատերազմի առաջին օրերից։ Հենց նման առաջնոդությունից է պահանջվում պահպանել կանոնների վրա հիմնված միջազգային կարգը և կանխատեսելիությունը բոլոր ազգերի համար»,- ասել է Զելենսին:

Ռազմական վերլուծաբանների խոսքով, ԱՄՆ օգնությունը, որը ներառում է հեռահար հրթիռներ, կարող է փոխել իրավիճակը մարտի դաշտում:

Ռազմական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Մուսիենկոյի խոսքով, Վաշինգտոնին աջակցությունը չափազանց կարևոր է, քանի որ Ուկրաինան սպառազինության և զինամթերքի լուրջ պակաս է զգում․ «Ռուսական զորքերը պատրաստվում են ակտիվացնել իրենց հարձակումը արևելքում, և ուկրաինական զորքերին իսկապես անհրաժեշտ է լրացուցիչ զենք, լրացուցիչ զինամթերք, արկեր, մեզ անհրաժեշտ են ATACMS [մարտավարական հրթիռներ]՝ այդ հարձակումը հետ մղելու համար»:

Փորձագետների կարծիքով, նման օգնության պարագայում ուկրաինական ուժերի կարողությունները զգալիորեն կաճեն:

Ուկրաինային Վաշինգտոնի օգնության փաթեթը բաղկացած է նաև վարկերից, ինչը բուռն քննարկումների տեղիք է տվել Կիևում, քանի Ուկրաինայի պետական պարտքը հասել է 145 միլիարդ դոլարի։ Պատերազմի սկզբում մոտ 90 միլիարդ դոլար էր:

Որոշ տնտեսագետներ և քաղաքական գործիչներ հարց են բարձրացնում՝ ինչպե՞ս և ե՞րբ երկիրը կկարողանա մարել այն:

Ինչևէ, Ուկրաինայի համար վճռորոշ ժամանակներ են, և շատ ուկրաինացիների համար կարևոր է, որ ամերիկյան օգնությունը գալիս է:

XS
SM
MD
LG