Մատչելի հղումներ

Ալեքսեյ Նավալնիի մահվանից հետո էլ շարունակվում են հետապնդումները նրա աջակիցների նկատմամբ


Ալեքսեյ Նավալնիին նվիրված հուշահամալիր
Ալեքսեյ Նավալնիին նվիրված հուշահամալիր

Ռուսաստանյան իրավապահներն ավելի քան հիսուն քրեական գործեր են հարուցել Ալեքսեյ Նավալնիի հիմնած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ներկայացուցիչների դեմ։

Բաշկորտոստանի գերագույն դատարանը ավելացրել է Ուֆայում Նավալնիի շտաբի նախկին ղեկավար Լիլիա Չանիշևայի պատժաչափը՝ 7․5 տարվանից հասցնելով 9․5-ի՝ ապրիլի 9-ին հայտնել է է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի (Фонда борьбы с коррупцией) ղեկավար Իվան Ժդանովը։

Դատախազությունը Չանիշևայի համար պահանջել էր 10 տարի։

Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, ավելի քան հիսուն քրեական գործ է հարուցվել Ալեքսեյ Նավալնիի ստեղծած հիմնադրամի աշխատակիցների և կառույցին առնչվող անձանց նկատմամբ՝ տեղեկացնում է «Холод» պարբերականը։

«Холод»-ը հաշվել է առնվազն 53 մարդու, ովքեր ենթարկվել են բռնաճնշումների։ Իրականում թիվը կարող է մեծ լինել, քանզի տվյալները հավաքելիս օգտագործվել է միայն լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը։

Հիմնադրամի ներկայացուցիչների դեմ քրեական գործեր են հարուցվել 2021 թվականից, երբ Ռուսաստանի իշխանությունները այն ճանաչեցին «ծայրահեղական կազմակերպություն»։

Հայտնի է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետ կապված քրեական գործերով մեղադրյալներին ռուսաստանյան իշխանությունները հաճախ են ընդգրկում ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակներում, արգելափակվում են նրանց բանկային հաշիվները։

Ալեքսեյ Նավալնիի մահվանից հետո էլ շարունակվում են հետապնդումները նրա աջակիցների նկատմամբ
please wait

No media source currently available

0:00 0:06:04 0:00

Մարդկանց հետապնդում են նաև հիմնադրամի հաշվեհամարներին արված դրամական փոխանցումների համար, չնայած մինչև վերջերս այդ գործերով ռուսաստանյան դատարանները սահմանափակվում էին տուգանքներով։ Քրեական գործ է հարուցվել անգամ 200 ռուբլի նվիրատվության համար։ Սարատովի մարզի բնակիչ Ռավիլ Իսկալիևը ճի՛շտ այդքան գումար էր փոխանցել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին։ Նրա դեմ հարուցված գործի մասին հայտնի դարձավ այս տարվա սկզբին։ «Ծայրահեղական գործունեության ֆինանսավորման» համար Իսկալիևին սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում։ Հավատացեք՝ սա կատակ չէ, այլ պուտինյան Ռուսաստանն է։

Դիտորդների խոսքով, շրջադարձային կետ էր Ռուսաստանի իշխանությունների կողմից հիմնադրամին ճանաչել ծայրահեղական կազմակերպություն՝ 2021 թվականին, և օրինապահ կազմակերպության հետ կապ ունցողներին սկսեցին կոչվել «ծայրահեղականներ»՝ ասում է իրավապաշտպան Օլեգ Էլանչիկը։

««Ծայրահեղականություն» և «ահաբեկչություն» եզրույթները լղոզվել են ու կամայական կերպով են մեկնաբանվում։ Դեռ ավելին` օրենք ընդունվեց, [կարծես,] հատուկ հիմնադրամի աջակիցների համար, որը թույլ է տալիս հիմնադրամի գործունեությանը ներգրավվելու համար՝ նրանց հետապնդման ենթարկել՝ կազմակերպությունը «ծայրահեղական» ճանաչելուց առաջ իրականացված գործունեության համար։ Սա արգելված է Ռուսաստանի սահմանադրությամբ․ օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Էլանչիկը։

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի լուծարումից և Ալեքսեյ Նավալնիի շտաբի նկատմամբ կիրառված արգելքից հետո անխուսափելի էր հանգուցյալ ընդդիմադիր գործչի կողմնակիցների և նախկինում այդ կառույցների հետ ինչ-որ առնչություն ունեցած մարդկանց զանգվածային հետապնդումները՝ շարունակվում է Օլեգ Էլանչիկը։ «Սակայն զանգվածային քրեական գործերին, հիմնադրամին դրամ փոխանցողներին, Նավալնիի փաստաբանների և լրագրողների նկատմամբ հետապնդումներին, ովքեր լուսաբանում էին նրա դատավարությունները, բախվեցինք միայն վերջերս։ Դա տեղի է ունենում մի քանի պատճառներով: Նախ, հիմնադրամի կողմնակիցները ակտիվ են հակապատերազմական շարժման մեջ։ Երկրորդ, Նավալնիի թիմը շատ բարձր հեղինակություն ունի Արևմուտքում: Գործում է նաև բռնաճնշումների խստացման և ուժայինների ազատություն տալու ընդհանուր տրամաբանությունը»։

Ըստ «Ամերիկայի ձայնի» զրուցակցի, պետք է հաշվի առնել նաև այն, որ Նավալնիի սպանությունից հետո երկրում տեղի ունեցան բողոքի զանգվածային ակցիաներ, իսկ Յուլիա Նավալնայան շատ կոշտ ելույթներ ունեցավ. «Յուլիան ներուժ ունի՝ համախմբելու Պուտինի ռեժիմի հակառակորդներին։ Նրա կոչը արևմտյան առաջնորդներին՝ Պուտինին դիտարկել որպես ավազակ, ոչ թե որպես ընտրված նախագահ, շատ տեղին է: Այս ամենը կարող էր նպաստել, որ Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ Արևմուտքում ավելի կոշտ դիրքորոշում ձևավորվի, իսկ աշխարհին կարող է ցույց տալ, որ Ռուսաստանում պահպանվել է քաղաքացիական հասարակությունը՝ պատրաստ դիմակայել իշխանություններին»։

Ըստ Էլանչիկի, հավանաբար, ներկայիս բռնաճնշումները նաև նպատակ ունեն հնարավորինս կտրել Ռուսաստանում մնացած Նավալնիի կողմնակիցների կապը արտերկրում գործող կազմակերպության ներկայացուցիչներից։ Սակայն մեր զրուցակիցը թերահավատ էր, որ Կրեմլը կհաջողի այս առումով։

«Աջակցություն քաղբանտարկյալներին։ Մեմորիալ» իրավապաշտպան նախաձեռնության ղեկավար Սերգեյ Դավիդիսի խոսքով, Ռուսաստանի իշխանությունները շարունակում են հետապնդել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի կողմնակիցներին, քանի որ նրանց համարում են լուրջ սպառնալիք, բացի այդ գործում է «ռեպրեսիվ մեքենայի իներցիան»։

«Այդ մեքենային հարկավոր են թշնամիներ են և պետք է ինչ-որ մեկին բանտարկել՝ արդարացնելու դրա պահպանման ծախսերը։ Սա է պատճառը, որ բռնաճնշումների են ենթարկվում Նավալնիի ստեղծած կազմակերպության անգամ ոչ առաջնային ներկայացուցիչները։ Բավականին շատ են նման մարդիկ, ովքեր նախկինում ինչ-որ կերպ կապված են եղել հիմնադրամի հետ, և այն ծայրահեղական ճանաչելուց հետո նրանք դառնում են հարմար թիրախ»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Դավիդիսը։

Մեր զրուցակցի խոսքով, անգամ նման բռնաճշումներից հետո էլ՝ այսօր հանրային դաշտում հենց Նավալնիի կողմնակիցներն են պուտինյան ռեժիմին ընդդիմադիր ամենամեծ կազմակերպված ուժը. ««Ընտրությունների» և Ալեքսեյի մահվանը հաջորդած զանգվածային գործողություններից հետո իշխանությունները նրանց ընկալում են որպես ավելի մեծ սպառնալիք, քան նախկինում էր։ [Կրեմլի] նպատակը հասարակությանը վախեցնելն է, զսպելը հանրային ակտիվությունը և բողոքի ակցիաները։ Բայց սա չի չեղարկում մյուս նպատակը՝ ոչնչացնել ենթադրյալ [ընդդիմադիր] ցանցերն ու դրանց «հավաքման կետերը»։

Իրավապաշտպանի կարծիքով, թեև դեռ վաղ է ասել, որ Յուլիա Նավալնայան կարող է դառնալ Ռուսաստանի Սվետլանա Տիխանովսկայան, սակայն զուր չեն Կրեմլում զգուշանում նրանից և փորձում քրեական գործ հարուցել նաև նրա դեմ։

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի ներքին գործերի նախարարությունում Նավալնայայի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերի առնչությամբ։

XS
SM
MD
LG