Մատչելի հղումներ

Ամերիկյան No Labels քաղաքական ուժը հրաժարվում նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունից


Միշիգանում կայացած փրայմերիզ ընտրություններ
Միշիգանում կայացած փրայմերիզ ընտրություններ

ԱՄՆ-ում ոմանք սպասում էին, թե երկրի երրորդ քաղաքական ուժը ներկայացող No Labels-ը («Պիտակներ չկան») կհայտարարի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին՝ ներկայացնելով իր թեկնածուին։ Չնայած ջանքերին, No Labels-ը, ի վերջո, հրաժարվեց գաղափարից։

Առաջիկա նախագահական ընտրություններին ևս ԱՄՆ քաղաքական դաշտը բաժանաված կլինի երկու կուսակցությունների՝ դեմոկրատների ու հանրապետականների միջև։ No Labels քաղաքական ուժը դուրս մնաց ընտրապայքարից՝ չառաջադրելով ԱՄՆ նախագահի թեկնածու։

Կազմակերպության համանախագահ Բեն Չեյվըսն ասում է․ «Այս պահին ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են իրենց համարում քաղաքական գործընթացներից դուրս․․․ թերևս, մեծամասնությունը։ Երկու խոշոր կուսակցությունների առաջարկած թեկնածուները չեն արտահայտում նրանց շահերը»։

No Labels-ը հույս ուներ, որ իր կողմը կգրավի Ջո Բայդենից և Դոնալդ Թրամփից դժգոհ ընտրողներին:

Օրինակ, Հարավային Կարոլինայի բնակիչ Ջոն Սուլկովսկին նշում է․ «Իրոք, չեմ ցանկանում նրանցից ոչ մեկին՝ [ո՛չ Բայդենին, ո՛չ Թրամփին] հաջորդ տարի տեսնել Սպիտակ տանը»:

ԱՄՆ նախագահական ընտրություններում չի լինի 3-րդ քաղաքական ուժ
please wait

No media source currently available

0:00 0:02:13 0:00

Խնդիրը ֆինանսական չէր․ No Labels-ը պնդում է, որ կարողացել է հավաքել է 60 միլիոն դոլար: Խնդիրն այն էր, թե ով է առաջադրվելու որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։

Դեմոկրատ սենատոր Ջո Մանչինը մերժել է երրորդ քաղաքական ուժի թեկնածուն լինելու առաջարկը։ Նախկին հանրապետական նահանգապետ Լարի Հոգանը լքեց կազմակերպությունը՝ մասնակցելու Սենատի ընտրություններին։ Նախագահի հանրապետականների այլևս նախկին թեկնածու Նիկի Հեյլին նույնպես մերժեց առաջարկը։

Հինգշաբթի օրը խումբը հրաժարվեց ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունից:

Դիտորդների խոսքով, Թրամփի ու Բայդենի, թերևս, ամենաճանաչված մրցակիցը Ռոբերտ Քենեդի-կրտսերն է։ Առաջադրվելով որպես անկախ թեկնածու՝ նա կարող է ձայներ տանել ինչպես դեմոկրատներից, այնպես էլ հանրապետականներից:

«Իմ նպատակը երկուսից էլ ձաներ տանելն է»,- ասում է նա։

Փենսիլվանիայի բնակիչ Մարգի Լինչին նշում է․ «Փոփոխություններ ենք ցանկանում։ Թրամփի ու Բայդենի ժամանակն ավարտված է։ Նոր բան ենք ցանկանում»։

Շրջանառվում է ևս մեկ թեկնածուի անուն՝ Մարիան Ուիլյամսոն, ով, կարծես, մտադիր է առաջադրվել դեմոկրատների կողմից։

«Մենք բոլորս, կամ մեզնից շատերն այստեղ են, որովհետև վրդովված ենք։ Մեզ անհանգստացնում է երկրի վիճակը»,- հայտարարել է նա։

Վիրջինիայի բնակիչ Սոֆի Ահմեդի կարծիքով, Ուլիամսոնը, սակայն, շանսեր չունի. «Բայց ես ցանկանում եմ, որ Դեմոկրատական կուսակցությունում լսեն մեզ, որ ոգևորված չենք իրենց արածով»:

Ինչևէ, դիտորդների ներկայացմամբ, այդուհանդերձ, ամերիկացի ընտրողները հակված են ընտրել իրենց ծանոթ և խոշոր կուսակցությունների թեկնածուներին, ինչը նշանակում է, որ նախկին ու ներկա նախագահները վերստին հանդիպելու են, ինչպես չորս տարի առաջ։

«Մտածում ես ընտրել չարիքներից փոքրին։ Մեկ-մեկ մտածում եմ, որ, միգուցե, պետք չէ քվեարկել»,- ասում է Հարավային Կարոլինա բնակիչ Վալերի Բերնեթը։

Բայդենն ու Թրամփն ունեն ընդամենը վեց ամիս՝ փոխելու չկողմնորոշված ամերիկացի ընտրողների կարծիքները:

XS
SM
MD
LG