Մատչելի հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը չունի արդարացում. ԱՄՆ պետքարտուղար


ԱՄՆ պետքարտուղարության հաղորդման համաձայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղարության հաղորդման համաձայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդման համաձայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել է, որ Բրյուսելում ապրիլի 5-ին ԱՄՆ-ԵՄ-ՀՀ եռակողմ հանդիպումը կայանալու է

Ըստ պետքարտուղարության հաղորդագրության՝ «Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարևորությունը և ընդգծել գործընկերային նախաձեռնությունների աճը, ներառյալ էներգետիկայի և կլիմայի ոլորտների առաջնահերթությունները: Պետքարտուղար Բլինկենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը, որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության աճը չունի արդարացում և զգուշացրել, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և դրանց կատարման անհրաժեշտությունն ու հորդորել է ազատ արձակել անարդարացի կալանավորվածներին»,- նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Այսօր լրագրողների հետ ճապազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը, պատասխանելով լրագրողի հարցին՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մտահոգությունների հետ, որ ԱՄՆ-ԵՄ-ՀՀ եռակողմ հանդիպումը կարող է հանգեցնել լարվածության աճին տարածաշրջանում, հղում է կատարել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի հեռախոսազրույցի մասին Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությանը՝ շեշտելով, որ հանդիպումը կայանալու է:

XS
SM
MD
LG