Մատչելի հղումներ

Իրանի նոր խորհրդարանում գերիշխում են կոշտ գծի կողմնակիցները


Թեհրանի ընտրատեղամասերից մեկում
Թեհրանի ընտրատեղամասերից մեկում

Ուրբաթ Իրանում կայացած խորհրդարանական ընտրությունները թեև անցել են ռեկորդային ցածր մասնակցությամբ, սակայն կոշտ գծի կողմնակիցները կարողացել են նվաճել են մանդատների մեծ մասը, ինչը, ըստ դիտորդների, լավագույն ցուցիչն է, որ Իրանի իշխանությունների քաղաքականությունում առաջիկայում սակավ բան է փոխվելու։

Մինչ Իրանի իշխանության ներկայացուցիչները անցած շաբաթ պարբերաբար կոչեր էին հնչեցնում մասնակցել մարտի 1-ին կայնալիք երկրի խորհրդարանական ընտրություններին՝ հանուն հայրենիքի, վարչակազմի քննադատները հորդորում էին բոյկոտել ընտրությունները՝ նման կերպ արտահայտելով իրենց բողոքը: Այս ընտրություններն առաջինն էին 2022 թվականին Իրանում բռնկված բողոքի զանգվածային ցույցերից հետո, որոնց մասնակիցները պահանաջում էին հարգել կանանց իրավունքները, երկրում անցկացնել իրական բաեփոխումներ։ Դիտորդների խոսքով, այս խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ցածր է եղել, որովհետև քաղաքական ուժերը չկարողացան պատշաճ արձագանքել բողոքի ակցիաների մասնակիցների պահանջներին:

Ուրբաթ Իրանում կայացած խորհրդարանական ընտրությունները անցել են ռեկորդային ցածր մասնակցությամբ
please wait

No media source currently available

0:00 0:02:18 0:00


«Իրանի առջև ծառացած անհամար խնդիրների պատճառներից՝ տնտեսական ճգնաժամից, միջազգային մեկուսացումից, ռեպրեսիվ ռեժիմի առկայությունից ոչ մեկը չի լուծվել»,- ասում է Քլեմսոնի համալսարանի ներկայացուցիչ Արաշ Ազիզին։

Այս ընտրություններն ունեցան աննախադեպ թվով թեկնածուներ, այդ թվում՝ աննախադեպ թվով կին թեկնածուներ, որոնք պայքարում էին 290 տեղանոց խորհրդարանի համար: Սակայն այսօրվա դրությամբ բաշխված 245 մանդատներից կանայք ստացել են միայն 11-ը։ «Associated Press»-ը հիշեցնում է՝ նախորդ խորհրդարանում կանայք 16-ն էին:

Իրանի իշխանություններն արգելել էին ընտրություններին մասնակցել բարեփոխումներ պահանջող թեկնածուներին կամ գործող իշխանության քննադատներին:

Դիտորդները վստահ են, բարեփոխումների հույսի մարումը կարող է երկարաժամկետ բացասական ազդեցություն թողնել Իրանի վրա։

«Մի իրավիճակ, երբ վարչակարգի համար ռեժիմին հավատարմությանը ամենից կարևորն է, նշանակում է, որ Իրանում մարդկանց ունակությունների ու տեխնոկրատական գիտելիքների կարևորությունը նվազում են, ինչը իր հերթին նշանակում է, որ նույնիսկ եթե ինչ-որ պահի նրանք ինչ-որ լավ գաղափարներ կամ բարի մտադրություններ ունենան, չի նշանակում, որ գիտեն, թե ինչպես այն կյանքի կոչել, քանի որ այդ անելու ունակությունը մարում է՝ քաղաքական տարածքի «նեղացման» հետևանքով»,- ասում է Քուինսի ինստիտուտի ներկայացուցիչ Տրիտա Փարսին։

Ուրբաթ օրը Իրանը ընտրեց նաև երկրի հաջորդ Փորձագետների խորհրդի անդամներին։ 88 տեղանոց այդ մարմինն է նշանակելու Իրանի հաջորդ գերագույն առաջնորդին, և այդ մարմնում, դարձյալ, գործնականում բացակայում են չափավոր կամ բարեփոխիչ անձինք:

Առաջիկա ամիսներին Իրանում կանցկացվեն խորհրդարանական լրացուցիչ ընտրություններ, քանի որ այս ընտրությունենրի արդյունքում 45 մանդատների համար պատգամավորներ չեն ընտրվել։

XS
SM
MD
LG