Մատչելի հղումներ

 
Միջուկային պատերազմի մասին Պուտինի խոսքերն «անպատասխանատու են»․ ԱՄՆ պետքարտուղարություն

Միջուկային պատերազմի մասին Պուտինի խոսքերն «անպատասխանատու են»․ ԱՄՆ պետքարտուղարություն


ԱՄՆ պետքատուղարության խոսնակ Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետքատուղարության խոսնակ Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ն դատապարտել է Վլադիմիր Պուտինի խոսքերը միջուկային պատերազմի մասին։

Հինգշաբթի ԱՄՆ պետքատուղարության խոսնակ Մեթյու Միլլերը Պուտինի խոսքերը որակել է անպատասխանատու և ասել, որ որևէ նշան չկա, թե Ռուսաստանը իրականում պատրաստվում է միջուկային զենքի կիրառմանը:

«Սա առաջին անգամը չէ, որ ականատես ենք լինում Վլադիմիր Պուտինի անպատասխանատու հռետորաբանությանը։ Միջուկային զենք ունեցող պետության ղեկավարը չի կարող արտահայտվել [նման կերպ]։ Նախկինում մենք ուղիղ շփվել ենք Ռուսաստանի հետ՝ միջուկային զենքի կիրառման հետևանքների մասին»,- ճեպազրույցի ընթացքում ասել է Միլլերը:

Հիշեցնենք, իր ամենամյա ելույթում՝ հինգաշբթի, Պուտինը նախազգուշացրել էր Արևմուտքին «ողբերգական հետևանքների» մասին, եթե արևմտյան որևէ երկիր զորքեր ուղարկի Ուկրաինա:

«Այն ամենը, ինչ ասում է Արևմուտքը, միջուկային զենքի կիրառմամբ հակամարտության իրական վտանգ է ստեղծում»,- ասել է Պուտինը։

Սպիտակ տունն ու պետքարտուղարությունն ավելի վաղ հայտարարել էին, որ ԱՄՆ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա։

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Լեհաստանը և Չեխիան նույնպես հավաստել են, որ նման ծրագրեր չունեն:

XS
SM
MD
LG