Մատչելի հղումներ

Հնարավո՞ր է խաղաղությունն Ուկրաինայում ռուսական ներխուժումից երկու տարի անց


Լրացավ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման երկրորդ տարին
Լրացավ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման երկրորդ տարին

Ուկրաինայում ռուսական օկուպացիոն զորախմբի առաջխաղացման դեմն առնելու համար անհրաժեշտ սպառազինության թեման կրկին Եվրոպայում ու ԱՄՆ-ում ընթացող քննարկումների օրակարգում է: Զուգահեռաբար՝ ավելի բարձր են հնչում Ուկրաինայում մարդկային տառապանքներին վերջ տալու և հակամարտության խաղաղ կարգավորելու կոչերը

Կիրակի կրակի էր մատնվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում գտնվող երկաթուղային կայարանը, երբ, ըստ տեղեկությունների, ենթարկվել էր ռուսական կողմի ռմբակոծությանը: Վերջին օրերին նկատվող ռուսական ռազմուժի ակտիվացմանը նախորդել էր ուկրաինական Ավդիիվկա բնակավայրի գրավումը ռուսական ուժերի կողմից:

Ուկրաինայի կամքն ամուր է, սակայն հաջող դիմադրության համար հարկավոր է արագ տեղ հասցնել լրացուցիչ սպառազինություն՝ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը․ «Պատերազմի հաշվարկ անելիս՝ հետևում ենք ենք հակառակորդին. նրա տնտեսությունը հասնում է գրեթե 2 տրիլիոն [դոլարի]: Ուստի, ՝ խոստացված սպառազինության յուրաքանչյուր ձգձգում մեզ մարդկային ու տարածքային կորուստներ է արժենում»։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը «ABC» հեռուստաընկերության եթերում կոչ է արել Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնին քվեարկության դնել Ուկրաինային 61 միլիարդ դոլար օգնություն նախատեսող օրինագիծը․ «Եթե խոսնակ Ջոնսոնը այս օրինագիծը ներառի Կոնգրեսի օրակարգում, ապա այն կունենա հզոր՝ երկկուսակցական աջակցություն: Դրա ականատեսն էինք Սենատում: Եթե կարողանանք լրացնել սպառազինության պակասը, Ուկրաինան ոտքի կկանգնի և կշարունակի խիզախորեն պայքարել ռուսների դեմ»:

Սալիվանի խոսքերը հնչել են մեկ օր անց այն բանից հետո, երբ լրացավ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման երկրորդ տարին:

«Հավատում եմ, որ հաղթանակը մերն է լինելու. ողջ աշխարհը մեզ աջակցում է: Եթե Ուկրաինան պարտվի, կստացվի, որ ողջ աշխարհն է պարտվել մեկ երկրին»,- ասում է ուկրաինացի կամավոր Անաստասիա Լեֆինցևան:

Ֆիզիկական կորուստներից զատ՝ պատերազմն հսկայական վնաս է պատճառւմ հատկապես երիտասարդների ու մանուկների հոգեվիճակին։ Թեման ուշադրության կենտորոնում պահող ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացմամբ, Ուկրաինական դպրոցահասակ երեխաների շրջանում հատկապես տարածված են անհանգստությունն ու վախը:

Այս ամենի ֆոնին՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Վատիկանում կիրակնօրյա աղոթքի ժամանակ, կոչ է արել ամոքել մարդկային տառապանքը․ «Խնդրում եմ, որ գտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր պայմաններ կստեղծեն դիվանագիտական լուծման համար՝ հասնելու արդար և տևական խաղաղության»:

Հնարավոր է, խաղաղությունն Ուկրաինայում, իրոք սարերի հետևում չէ։ Օրերս ասուլիսին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոսեց խաղաղության գագաթնաժողովների մասին, որոնք կարող են տեղի ունենալ առաջիկա ամիսներին․ «Հուսով եմ, առաջին գագաթնաժողովը կկայանա գարնանը։ Այն տեղի կունենա Շվեյցարիայում։ Կցանկանայինք, որ երկրորդ գագաթնաժողովը կայանար եվրոպական մայրցամաքի մեկ այլ վայրում»։

Խաղաղության մասին նախագծին, բնականաբար, իր համաձայնությունը պետք է տա նաև ռուսական կողմը, և Զելենսկին թերահավատ էր, որ Կրեմլը կհամաձայնվի կրակի դադարեցմանը։

XS
SM
MD
LG