Մատչելի հղումներ

Ռուսաստանում ծնելիության անկումը ուկրաինական պատերազմի և տնտեսական անորոշության հետևանք է


Իր նորագույն պատմության ընթացքում Ռուսաստանը բախվել է ժողովրդագրական ամենամեծ ճգնաժամին:
Իր նորագույն պատմության ընթացքում Ռուսաստանը բախվել է ժողովրդագրական ամենամեծ ճգնաժամին:

Իր նորագույն պատմության ընթացքում Ռուսաստանը բախվել է ժողովրդագրական ամենամեծ ճգնաժամին: Ծնելիության կտրուկ անկումն ի ցույց է դնում բազմաթիվ ռուսաստանցիների մոտ առաջացած մռավախությունը, թե ինչպես ընտանիք կազմել երկրում առկա քաղաքական ու տնտեսական անորոշ իրավիճակի պայմաններում:

Տասը տարի առաջ Ռուսաստանում տարեկան մոտ երկու միլիոն երեխա էր ծնվում։ 2023 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, նորածինների թիվը կրճատվել է գրեթե կիսով չափ՝ հասնելով 1 միլիոն 200 հազարի, ինչը ամենացածր ցուցանիշն է 1991 թվականից՝ Խորհրդային Միության փլուզումից ի վեր։

Այս թվերը վկայում են բազմաթիվ ռուսաստանցիների մոտ առկա մտահոգության մասին՝ ինչպե՞ս ընտանիք կազմել։

Սոցիոլոգների խոսքով, պատճառները մի քանիսն են:

Ապագայի նկատմամբ ռուսաստանցիների մոտ առկա հոռետեսությանը գումարվել է ուկրաինական պատերազմը: Օրինակ, դեղագործական շուկայի դիտորդների խոսքով, 2022 թվականից՝ լայնածավալ պատերազմի բռնկումից ի վեր, Ռուսաստանում աբորտի հաբերի պահանջարկն աճել է 60%-ով։

Այս ամենին ֆոնին՝ Կրեմլը խուսափում է հրապարակավ անդրադառնալ Ռուսաստանի ժողովրդագրական ճգնաժամի հետ կապված հարցերին։

Ծնելիության անկումը ստիպել է ռուսական իշխանություններին ընտանիքներին աջակցող ծրագրեր մշակել: Ռուսաստանի մի քանի նահագներում արգելվել է աբորտների իրականցումը մասնավոր կլինիկաներում։ Սակայն դիտորդները նշում են, որ նման քայլերը քիչ բան են փոխում ծնելիության հարցում, և իրավիճակը դժվար թե արմատապես փոխվի, քանի դեռ Ռուսաստանը պատերազմի մեջ է:

Վիճակագրական թվերի վրա հիմնված կանխատեսման համաձայն, ծնունդների առումով 2024 թվականը վատագույնն է լինելու Ռուսաստանում: Չնայած նման վիճակին, Կրեմլը շարունակում է զոհաբերել ռուսաստանցիներին ուկրաինական մարտադաշտերում։ Ըստ արևմտյան հետախուզական գործակալությունների, ռուսական կողմում արդեն զոհվել են ավելի քան 40 հազար զինվորականներ, ինչը, ըստ վերլուծաբանների, լրացուցիչ խոչընդոտ է Ռուսաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար։

XS
SM
MD
LG