Մատչելի հղումներ

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է կառավարությանը ժամանակավորապես ֆինանսավորելու օրինագիծը


ԱՄՆ Կապիտոլիումի շենքը Վաշինգտոնում
ԱՄՆ Կապիտոլիումի շենքը Վաշինգտոնում

Հինգշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց կառավարությանը մինչև մարտի սկիզբ ֆինանսավորելու օրինագծին՝ այն ներկայցնելով նախագահ Ջո Բայդենին ստորագրությանը:

Փաստաթուղթն ընդունվեց 314 ձայնով, դեմ էր 108 կոնգրեսական, այդ թվում՝ 106 հանրապետական և երկու դեմոկրատ։

Նույն օրն ավելի վաղ օրինագիծը շտապ կարգով ընդունել էր Սենատը, քանի որ նման տարբերակով առաջ շարժվելու վերջնաժամկետը այս շաբաթվա վերջն է:

«Լավ նորություններ ունենք Ամերիկայի համար. Ուրբաթ կառավարությունը չի դադարի գործել», - Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, քվեարկությունից առաջ հայտարարեց դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը:

ԱՄՆ օրենսդիր մարմնի երկու պալատներն էլ որոշեցին արագացնել գործընթացը՝ մտահոգություն ունենալով ուրբաթ սպասվող ձնաբքի առնչությամբ։

ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների ու հանրապետականների միջև շարունակվող սուր հակասություններն են պատճաոռը, որ ամերիկյան ֆինանսական տարվա մեկնարկից (այն սկսվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ին) ավելի քան երեքուկես ամիս անց էլ Միացյալ Նահանգների օրեսնդիրները չեն կարողանում հաստատել կառավարության տարեկան բյուջեն։

Շումերն ու Ներկայացուցիչների պալատի հանրապետական ղեկավար Մայք Ջոնսոնն այս ամսվա սկզբին պայմանավորվել են, որ 2024 թվականաի սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա համար կհատկացվի 1,59 տրիլիոն դոլար: Այնինչ դեմոկրատներն ասում են, որ փաստացի համաձայնեցված գումարը կազմում է 1,66 տրիլիոն:

Հակասությունների պատճառներից մեկը ԱՄՆ արագ աճող պետական պարտքի չափն է, որն արդեն կազմում է 34,4 տրիլիոն դոլար, և, բնականաբար, անհանգստություն է առաջացնում:

Կառավարության գործունեոթւյան ժամանակավոր ֆինանսավորման մասին այս երրորդ օրինագիծը, որը հայտնի է «շարունակական լուծում» կամ «CR» անվամբ, պարզապես կերկարաձգի անցած ֆինանսական տարում հաստատված ծախսերի իրականացումը մինչև այս տարվա մարտի 8-ը, որպեսզի հնարավոր լինի պետական մարմիններին վճարումներ կատարել:

Քվեարկությունից առաջ դեմոկրատ կոնգրեսական Ջոշ Գոթհայմերը հարկ համարեց ևս մեկ անգամ անդրադառնալ հարցին, թե ինչ կլինի, եթե կառավարության մոտ դրամ չմնա՝ երկիրն ուղղակի կոլապսի կենթարկվի։

Նման իրավիճակից դժոգոհողներ կան նաև հանրապետականների շրջանում։ Օրինակ, հանրապետական սենատոր Սյուզան Քոլինզը չի թացնում իր մտահագությունը․ «Սա շարունակվում է երկար ժամանակ, և, իսկապես, չգիտեմ, թե ինչու»:

Բայց մյուս կողմից՝ Ներկայացուցիչների պալատում Ջոնսոնը կարող է հանդիպել հարազատ կուսակցության որոշ անդամների քննադատությանը, ովքեր դեմ են դեմոկրատների հետ որևէ փոխհամաձայնության՝ առանց ԱՄՆ պետական ծախսերի արմատական կրճատման։

XS
SM
MD
LG