Մատչելի հղումներ

Մեյնը Թրամփին թույլ չի տվել մասնակցել փրայմերիզներին


Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախկին նախագահ
Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախկին նախագահ

Պետքարտուղարը վկայակոչել է Սահմանադրության կետը, որը արգելում է  խռովությանը մասնակցած անձանց զբաղեցնել նախագահի պաշտոնը։

Մեյնի պետքարտուղարը նախկին նախագահ Թրամփին հանել է նահանգի նախնական ընտրությունների թեկնածուների ցուցակից։

Դեմոկրատ Շաննա Բելոուսը դարձավ երկրում առաջին ընտրական ոլորտի պաշտոնյան, ով հեռացրեց Թրամփին 14-րդ ուղղման խռովության դրույթի համաձայն:

Քաղաքացիական պատերազմի ժամանակ ընդունված ուղղումը արգելում է նրանց, ովքեր «մասնակցել են ապստամբությանը» զբաղեցնել նախագահի պաշտոնը։

Այս նույն դրույթը մեջբերվել է Կոլորադոյի Գերագույն դատարանի կողմից Թրամփին այդ նահանգում քվեաթերթիկից հեռացնելու իր վերջին որոշման մեջ։

Որոշումը, թե արդյոք այս դրույթը վերաբերում է Թրամփին և արդյոք նա կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում, հավանաբար կկայացնի ԱՄՆ Գերագույն դատարանը։

XS
SM
MD
LG