Մատչելի հղումներ

Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը զուգահեռ աճում է քննադատությունը ԱՄՆ հասցեին


Իսրայելի կողմից շարունակվող ռազմական գործողությունները` Գազայում
Իսրայելի կողմից շարունակվող ռազմական գործողությունները` Գազայում

Իսրայելի կողմից շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին՝ Միացյալ Նահանգները կիրակի վերահաստատել է իր դիրքորոշումը՝ ինքնապաշտպանվելու Իսրայելի իրավունքի մասին, բայց նաև շեշտել է՝ պաղեստինցի խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը

«Ավելի ինտենսիվ»՝ կիրակի այսպես է նկարագրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայում իսրայելական բանակի առաջխաղացումը:

«[Սա առաջխաղացում է] հանուն մեր բոլոր նպատակների իրականացման, այդ թվում՝ «Համասի» վերացման, բոլոր առևանգվածների վերադարձի, և որ Գազան այլևս երբեք սպառնալիք չի ներկայացնի Իսրայելին»,- հայտարարել է Բենիամին Նեթանյահուն:

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ անցած շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը արգելափակելու համար, որը կոչ էր անում անհապաղ զինադադար հաստատել:

ԱՄՆ-ը ճնշման ներքո է՝ Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
please wait

No media source currently available

0:00 0:02:40 0:00

«ABC»-ի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մանրամասնել է, թե հրադադարը հնարավորություն կտա «Համասին» պահպանել իր կարողությունն ու ենթակառուցվածքները: Բլինքենը նաև ընդգծել է, որ պաշտպանվելու համար Իսրայելին անհրաժեշտ է աջակցություն և սպառազինություն՝ ակնարկելով, որ այն չի կարող տրամադրվել առանց նախապայմանների․ «Այդ կանոնները վերաբերում են ինչպես Իսրայելին, այնպես էլ ցանկացած այլ երկրի, [և վերաբերում են այդ սպառազինության] օգտագործման ձևին, անհրաժեշտությունը, նաև թե որքանով է հարգվում միջազգային մարդասիրական իրավունքը»:

Այդուհանդերձ, Գազայում խաղաղ բնակչության զոհերի թվի աճին զուգահեռ՝ խիստ քննադատության է ենթարկվում Միացյալ Նահանգների դիրքորոշումը, և այս անգամ, մասնավորապես, Կատարի մայրաքաղաքի՝ Դոհայի ֆորումում, որն անցկացվում է ամեն տարի՝ քննարկելու համաշխարհային մարտահրավերները:

«Սա միայն Իսրայելի գործը չէ, և վերաբերում է նաև նրանց, ովքեր իսրայելցիների համար կանաչ լույս են վառել՝ շարունակել սպանել պաղեստինցիներին»,- հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մուհամադ Շտայեն:

«Միացյալ Նահանգներում կոշտ խոսակցություն ունեցանք ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ: Բոլորս՝ արաբական ու մահմեդական երկրների պատվիրակությունները, հստակ էինք՝ դադարեցնել ագրեսիան, թույլ տալ մարդասիրական բավարար մատակարարումներ դեպի Գազա, ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը»,- ասել է Այման Սաֆադին՝ Հորդանանի արտգործնախարարը։

Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով նույնպես ներկա էր համաժողովին, նշել է, որ կշարունակի մարդասիրական զինադադար հաստատելուն ուղղված կոչերը։

Մյուս կողմից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը՝ Ժնևում ունեցած ելույթի ժամանակ զգուշացրել է, որ պատերազմը աղետալի հետևանքներ է ունեում Գազայում առողջապահական իրավիճակի վրա։

«Քանի որ սահմանափակ տարածքներում մարդկանց թիվը արագորեն աճում է, և գերբնակեցումը զուգորդվում է սննդի, ջրի, կացարանի և սանիտարական պայմանների բացակայությամբ, այս ամենը իդեալական պայմաններ է ստեղծում հիվանդությունների տարածման համար»,- ասել է Գեբրեյեսուսը:

Նա նշել է, որ իր գլխավորած կազմակերպությունը լրացուցիչ անձնակազմ է առաձնացրել՝ օժանդակելու Գազայում գործող թիմերին, որոնք ֆիզիկապես և հոգեպես հյուծված են:

Facebook Forum

XS
SM
MD
LG