Մատչելի հղումներ

Իսրայելի ներկայացմամբ՝ ձգտում է նվազագույնի հասցնել Գազայում քաղաքացիական զոհերը թիվը


Գազա
Գազա

Իսրայելը և «Համաս»-ը տակավին հեռու են նոր զինադադարի հաստատումից, և այս ֆոնին՝ Թել Ավիվը հայտարարում է, թե փորձում է նվազագույնի հասցնել քաղաքացիական զոհերի թիվը Գազայում։ Մարտերը շարունակվում են:

Իսրայելը վերսկսել է Գազայի հատվածում գտնվող «Համասի» ենթակառուցվածքների ռմբակոծությունը։ Չնայած տարաբնույթ հայտարարություններին, խաղաղ

բնակչության շրջանում զոհերի թիվն աճում է, և կիրակի բազմաթիվ պաղեստինցիներ սգում էին հարազատների մահը։

Այս ֆոնին՝ Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչները հավաստել են, թե Իսրայելին ուղղված իրենց կոչերը՝ ջանքեր գոծադրել հնարավորինս խուսափելու խաղաղ բնակչության շրջանում զոհերից, տեղ են հասնում։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին «ABC»-ին փոխանցել է․ «Իսրայելը հրապարակել է առցանց քարտեզ, թե ուր կարող են շարժվել մարդիկ՝ մարտերից խուսափելու համար»։

Իսրայելի ներկայացմամբ՝ ձգտում է նվազագույնի հասցնել Գազայում քաղաքացիական զոհերը թիվը
please wait

No media source currently available

0:00 0:02:03 0:00

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։

Մյուս կողմից, Իսրայելն ու «Համաս»-ը դեռ չեն ցանկանում վերսկսել բանակցությունները՝ նոր զինադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման ուղղությամբ:

«[Նոր պայմանավորվածությունն անհնար դարձավ], քանի որ «Համաս»-ը հրաժարվեց պատանդառված կանանց և երեխաների լրացուցիչ ցուցակներ ներկայացնել, որպեսզի Իսրայելը կարողանա նրանց փոխանակել»,- հայտարարել է Քիրբին։

«The New York Times»-ի հրպարակման համաձայն, Իսրայելում նախապես տեղյակ են եղել հոկտեմբերի 7-ին «Համասի» հնարավոր հարձակման մասին, սակայն լուրջ չեն վերաբերվել տեղեկությանը։ Նույն՝ «ABC»-ի հետ զրույցում Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերը արձագանքել է, թե հրապարակման մեջ տեղ գտածին, անշուշտ, հարկ է պատասխան գտնել, սակայն ավելի ուշ․ «Պատերազմից հետո լուրջ հետաքննություն ենք անցկացնելու։ Պատերազմի ժամանակ շատ կարևոր է միավորել բոլոր ուժերը՝ հասնելու ընդհանուր նպատակին, որը բոլորս ունենք, այն է՝ վերացնել «Համաս»-ի ռազմական հնարավորությունները, չեզոքացնել վերջինիս

քաղաքական իշխանությունը Գազայում և ապահովել, որ Գազան այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելին»։

Դերմերը վստահ է՝ «Համասի» ոչնչացումը տարածաշրջանային խաղաղության դուռ կբացի։

Միևնույն ժամանակ, պաշտոնյան հավելել է՝ Իսրայելը համաձայն է ԱՄՆ-ի հետ Գազայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճը կանխելու և շրջանին հատկացվող մարդասիրական օգնությունն ավելացնելու հարցերում:

XS
SM
MD
LG