Պետքարտուղարության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը երկու ադրբեջանցի և երեսուներկու հայ կալանավորների ազատ արձակման մասին: Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է, քանի որ կողմերը աշխատում են խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին Հարավային Կովկասի ժողովրդի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերի համար։
Միացյալ Նահանգները կշարունակի խստորեն աջակցել տեւական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարությունն իր հայտարարության մեջ: