Մատչելի հղումներ

Մերձավոր Արևելքում իրադրությունը շարունակում է պայթունավտանգ մնալ


Աստիճանաբար աճում են մերձավորարևելյան լայնածավալ պատերազմի շուրջ մտահոգությունները։ Զուգահեռաբար՝ տարածաշրջանում ընդլայնվում է ամերիկյան ռազմական ներկայությունը։

Գազա՝ ցամաքային ներխուժմանն ընդառաջ՝ իսրայելական ռազմուժը սաստակցրել է պաղեստինյան անկլավին հասցվող ավիահարվածները՝ հողին հավասարեցնելով ողջ թաղամասեր:

Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի բռնկման վերաբերյալ առկա մտահոգության ֆոնին՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին նախազգուշացրել է, թե տարածաշրջանում աճել են Միացյալ Նահանգների շահերի դեմ ուղղված գործողությունները․ «Գիտենք, որ Իրանը շարունակում է աջակցել «Համասին» և «Հեզբոլլահին»: Գիտենք, որ Իրանը ուշադիր հետևում է իրադարձություններին։ Որոշ դեպքերում՝ ակտիվորեն նպաստում է իրականացվող հարձակումներին: Իրանի նպատակն է ատելության որոշակի մակարդակ պահպանել, բայց թույլ չենք տա նրանց այդ անել: Թույլ չենք տա, որ տարածաշրջանում մեր շահերին սպառնացող որևէ սպառնալիք լինի»:

Կիրակի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը «ABC»-ի եթերում հայտարարեց, թե Վաշինգտոնը ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում․ «Վերջերս ականատես եղանք հրթիռային և անօդաչուների հարձակումներին՝ Իրաքում և Սիրիայում մեր զորքերի հենակետերի ուղղությամբ: Մեզ անհանգստացնում է իրադրության հնարավոր սրացումը: Այդ պատճառով, անելու ենք ինչ անհրաժեշտ է, որպեսզի համոզվենք՝ մեր զորքերը պաշտպանված են»:

Ջոն Քիրբի. Մերձավոր Արևելքում աճել են Միացյալ Նահանգների շահերի դեմ ուղղված գործողությունները
please wait

No media source currently available

0:00 0:02:22 0:00

Տարածաշրջանում իրավիճակհ կտրուկ սրվեց հոկտեմբերի 7-ին հրեական պետության նկատմամբ պաղեստինյան «Համաս» խմբավորման հարձակումից հետո, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 1 400 իսրայելցի։ Ի պատասխան՝ Իսրայելը սկսեց հարվածներ հասցնել Գազայի հատվածին․ առ այսօր զոհվել է առնվազն 5 հազար պաղեստինցի:

ՄԱԿ-ը և մարդասիրական աջակցություն ցուցաբերող խմբերը կոչ են անում հրադադար հաստատել՝ երկուշաբթի տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը․ «Ցանկացած հրադադար «Համասին» հնարավորություն կտա հանգստանալ, վերազինվել և պատրաստվել Իսրայելի դեմ ահաբեկչական [նոր] հարձակումներին»:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը երկուշաբթի հայտարարել է, թե հավատում է, որ «Համասի» ղեկավարները կաջակցեն «մարդասիրական հրադադար» հաստատելու գաղափարը, ինչը թույլ կտա մարդասիրական օգնության մուտքը Գազա:

Այդուհանդերձ, օգնությունը շարունակում է տեղ հասնել Գազայի հատված։ Նախօրեին 20 բեռնատարներ անցել են սահմանը, սակայն նման ծավալները չեն կարող բավականացնել ավելի քան 2 միլիոն պաշարված պաղեստինցիներին։

ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է որպես ահաբեկչական խմբավորում:

XS
SM
MD
LG