Առաքելությունը տարածաշրջան է հասել այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղից գրեթե ողջ հայ ազգաբնակչությունն արդեն տեղահանվել է Հայաստան: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ, ըստ ՀՀ կառավարության տվյալների, Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղահանվել ավելի քան 100 հազար մարդ:
ՄԱԿ-ի առաքելությունը գլխավորում է հումանիտար հարցերով զբաղվող ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան: Նախօրեին ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել էր, որ առաքելությունը կգլխավորեն Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևայն և ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տնօրեն Ռամեշա Ռաջասինգհամամ, իսկ առաքելության կազմում կլինեն ՄԱԿ-ի այլ գործակալությունների ներկայացուցիչներ ևս։
Ըստ Reuters գործակալության՝ վերջին 30 տարիների ընթացքում ՄԱԿ-ն առաջին անգամ մուտք է գործում Լեռնային Ղարաբաղ: