«Ադրբեջանը շատ հստակ նշել է՝ հայ բնակչության այն մասը, որը կորոշի շարունակել ապրել Ղարաբաղում Ադրբեջանի քաղաքացիներին հավասար իրավունքներ կունենա, և ես կարծում եմ, որ դա լավ է, սակայն, մյուս կողմից այնտեղ ապրողների մոտ լուրջ մտահոգություններ կան՝ արդյո՞ք այս խոստումները երաշխավորված են»,- Ամերիկայի Ձայնի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նման պնդում է արել Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն՝ վստահեցնելով, որ վերջին մի քանի օրերի ընթացքում անձամբ է կապ հաստատել ղարաբաղում ապրողների հետ, լսել նրանց մտահոգությունները.
«Նրանք մտածում են, որ իրենց հետ վատ կվերաբերվեն, արդյո՞ք հաշվեհարդար կլինի կամ ի՞նչ է սպասվում այն մարդկանց, ովքեր զինվորական ծառայության մեջ են եղել կամ աշխատել են ղեկավար մարմիններում»
Ըստ ամերիկացի դիվանագետի մարդիկ մնալու կամ Ղարաբաղը լքելու երկընտրանքի առաջ են կագնած: Գնալու ընտրության առաջ կագնելու հավանականությունը շատ է, քանի որ հակամարտության այս կետին են հասել ոչ թե խաղաղ ճանապարհով կամ բանակցությունների շնորհիվ, այլ բռնության և ռազմական ուժի կիրառմամբ. «Այս կարգավորումը եղավ կռվի և ուժի կիրառմամբ և դա էլ հանգեցնում է նրան , որ մարդիկ ավելի շատ հակված են Ղարաբաղը լքելուն»:
Ըստ ամերիկացի դիվանագետի նախօրեին Խոջալույում տեղի ունեցած հանդիպման նպատակներից մեկը մարդկանց մոտ՝ մնալու վստահություն ներշնչելն էր, քանի որ Ղարաբաղի ամբողջական հայաթափումը ոչ Ադրբեջանի համար է լավ , ոչ իրենց տունը լքող ղարաբաղահայերի և ոչ էլ Հայաստանի:
«Սա շատ վտանգավոր է բոլոր կողմերի համար էլ: Առաջին հերթին շատ մարդիկ վախեցած են և դա ստիպում է նրանց լքել Ղարաբաղը , իսկ դա Ադրբեջանի համար նշանակում է էթնիկ զտում, այսինքն Ադրբեջանը այս մարդկանց համար մնալու պայմաններ չի ապահովել: Այս ամենը լավ չէ Ադրբեջանի, Ղարաբաղի բնակչության համար , քանի որ նրանք ստիպված են լքել իրենց տները և ի վերջո նաև Հայաստանի , որը պետք է տեղավորի և բավարարի սահմանը անցած համարյա հարյուր հազարի հասնող բնակչության կարիքները: Չէ որ նրանք լքում են Ղարաբաղը ծայրահեղ պայմաններում, իրենց հետ վերցնելով ունեցածի նվազագույնը, կարծում եմ մենք հանգույցային կետում ենք հիմա, եվ առաջիկա օրերին ամեն ինչ պարզ կդառնա» վստահեցնում է Քերի Քավանոն՝ լավատեսությամբ, թե մնացողների և թե գնացողնորի համար ապահով պայմաններ կստեղծվեն:
Անդրադառնալով ռուս խաղաղապահների մնալու կամ չմնալու հարցին՝ դիվանագետը նշեց պաշտոնական Կրեմլը դեռ հստակ դիրքորոոշում չի հայտնել, սակայն.«Կրեմլի խոսնակին հարց ուղղվեց ՝ արդյո՞ք ռուս խաղաղապահները կշարունակեն մնալ Ղարաբաղում ՝ նա պարզապես պատասխան չտվեց»
Կրեմլը լռում է:
«Ես ենթադրում եմ , որ նրանք կհեռանան , ռուս խաղաղապահները ոչ մի տեսակ լիազրություն չունեն ճանապարհը բացելու հարցում, բայց եթե նրանք գնան Ղարաբաղի բնակչությունը խնդրի առաջ է կագնելու՝ արդյո՞ք ապահով է նրանց մնալը»,- պնդում է Մինսկի խմբի նախկին համանախագահը:
«Իմ կարծիքով դա պլանավորված էր՝ մի քանի մեսսիջ ուղարկելու համար» Քերի Քավանոն այսպես է մեկնաբանում Նախիջևան Էրդողանի այցն ու Ալիևի հետ հանդիպումը: Ըստ նրա այս ամենով երկու երկրների ղեկավարները փորձում են ցույց տալ իրենց միջև առկա քաղաքական մտերմությունը: Թուրքիան և Ադրբեջանը դա ակնհայտ ցույց են տալիս վերջին տարիներին, ցույց տվեցին նաև Ղարաբաղյան երկրորդ` 2020 թվականի պատերազմի ժամանակ:
«Ավելին Էրդողանը ՄԱԿ-ում Գլխավոր ասամբլեյաի բացման ժամանակ իր ելույթում հստակ արտաhայտվեց՝ Թուրքիան կագնած է Ադրբեջանի թիկունքին»
Այցը տնտեսական նպատակներ էլ ուներ՝ պնդում է Քավանոն՝ Թուրքիայի Անդրանատոլիական գազատարով Նախիջևան նախատեսում են գազ մատակարարել
«... և ամենավերջինը ամբողջովին նորականացված ռազմական համալիրը տեսնելն էր»
Ռազմական համալիրի մասին խոսելիս Հարավային Կովկասում նոր պատերազմի հավանականության հարցն էլ շոշափվեց:
«Հարցն այն է՝ արդյո՞ք Կովկասի հարավում պատերազմի պոտենցիալ կա , քանի որ երկու հազար քսան թվականին ռուսների միջնորդությամբ հաստատված հրադարադի համաձայնագրում Լաչինի և Զանգեզուրի միջանցքի հարց կար: Այս դեպքում Լաչինի միջանցքի հարցն այևս չկա , այսինքն հրադադարի պայմանները էլ չեն գործում : Այս դեպքում ինչ է լինելու Նախիջևանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության հարցը: Ես չգիտեմ, թե ինչպես է այս մեխանիզմը գործելու ,այնպես, ինչպես որ ռուս խաղաղապահների և Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածների հարցը:
«Սրանք հարցեր էին , որոնք հնարավոր էին լուծել քաղաքական երկոսությամբ և կլիներ խաղաղության համաձայնագիր ,բայց այն ինչը մենք ունենք այսօր խաղաղության համաձայնագիր չէ, այլ նոր ստատուս քվո,- վստահեցնում է Քավանոն ու շարունակում,- դա նոր պատերազմի վտանգ ունի իր մեջ, իսկ պատերազմը օգուտ չի բերի ոչ մեկին»:
Օդում կախված շատ հարցեր կան՝ պնդում է դիվանագետը.«Ավելի շատ պետք է խոսեն, թե ինչ է քննարկվել Խոջալույմ…Գու՞ցե դա կօգնի , բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու »:
Վստահ է՝ միասին աշխատելու կարիք կա ու առաջին հերթին միջազգային հանրույթյան: Այս փուլում մարդկանց հումանիտար օգնություն ցույց տալուց , տեղահանվածների կեցությունը ապհովելուց բացի աշխատանք ունեն նաև հոգեբանները: Պետք է օգնել ՝ թե Ղարաբաղը լքող հայերին, թե վերադարձող ադրբեջանցիներին հաղթահարել այս հակամարտության թողած հոգեբանական հետևանքները: