Մատչելի հղումներ

Կրեմլը կարգադրել է ռուսական պետական լրատվամիջոցներին ԼՂ-ում ռազմական գործողությունների մեղավոր կարգել Հայաստանի իշխանություններին․ «Meduza»


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Մոսկվայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Մոսկվայում

Կրեմլի կողմից տարվող տեղեկատվական պատերազմները նորություն չեն, նորություն չեն նաև այդ մասին հրապարակումներն ու վերլուծությունները։ Հայաստանը բացառություն չէ․ Երևանում սկսեցին խոսել երկրի դեմ Կրեմլի ուղղորդած տեղեկատվական արշավներից հատկապես 2020 թ 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրան հաջորդած ընթացքում

Կրեմլի կողմից Հայաստանի դեմ իրականացվում է տեղեկատվական-հոգեբանական արշավ, և վերջին ապացույցներից է «Meduza» պարբերականի հրապարակումը՝ համոզված են Երևանում։

Ռիգայում գործող ռուսական առցանց պարբերական է, որն աչքի ընկնում Կրեմլի սուր քննադատությամբ, երեկ հանդես եկավ աղմկահաևրուց հրապարակամամբ, թե Կրեմլը կարգադրել է ռուսական պետական լրատվամիջոցներին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների համար մեղավոր կարգել Հայաստանի իշխանություններին և նրանց արևմտյան գործընկերներին, իսկ ռուս խաղաղապահներին ներկայացնել որպես փրկարարների, որոնք օգնում են խաղաղ բնակիչներին։

«Meduza»-ն պնդում է, որ իր ձեռքի տակ են հայտնել մեթոդական ցուցումները, որոնք Ռուսաստանի նախագահի աշխատակազմը ուղարկել է ռուսաստանյան պետական և Կրեմլին հարող լրատվամիջոցներ՝ այս սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղում։

Տեղեկատվական անվտանգության գծով մասնագետ, «CuberHUB»-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ուշադրություն հրավիրեց հետևյալ հանգամանի վրա։

«Մաքսիմալ զրոյացված է ընդհանրապես Ադրբեջանի մասին խոսելը։ Այսինքն, փաստացի ոչ միայն չի խոսվում, թե ով է ընդհանրապես Արցախում ինչ-որ հարձակում իրականացնում․․․ ։ Այսինքն, գոյություն ունեն միայն հայեր, որոնց հետ ինչ-որ բան ա կատարվում՝ էն պատճառով, որ իրանք կապվել են ԱՄՆ ու Արևմուտքի հետ։ Բայց ինչ ա կատարվում, ընդհանրապես չի խոսվում դրա մասին»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ «Meduza»-ի, ռուսաստանյան լրատվամիջոցներից Կրեմլը պահանջել է ղարաբաղյան հերթական պատերազմը լուսաբանելիս շեշտել, որ «Հայաստանի ղեկավարությունն է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»։ Պուտինի աշխատակազմը խորհուրդ է տալիս որպես այս թեզի հիմնավորում ներակայացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում արված հայտարարությունները։ Թեև այն ժամանակ Փաշինյանն և Ադրբեջանի նախագահ Ալիևը ընդամենը հայտարարեցին, թե ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

«Meduza»-ն մեջբերում է Պուտինի աշխատակազմում պատրաստած ցուցումներից մի հատված․ «Ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետին դրդել են նման հայտարարություն կատարել արևմտյան «գործընկերները», որոնք նրա հետ պետք է ամբողջությամբ կիսեն հետևանքների պատասխանատվությունը։ Հայաստանի ղեկավարության նման որոշումն ազդանշան դարձավ Ադրբեջանի համար՝ գործել, և այժմ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընկալում է որպես իր ներքին խնդիր»։

Ըստ պարբերականի, Կրեմլը հորդորում է ռուս խաղաղապահներին ներկայացնել որպես դիտորդներ՝ միաժամանակ պատմելով, թե ինչպես են նրանք օգնում քաղաքացիներին տարհանվել։ Ձեռնարկի հեղինակները հատուկ խորհուրդ են տալիս նշել, որ մարդիկ «ապաստան» են գտնում ռուսական ուղղափառ եկեղեցում, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հենակետում։

Պուտինյան աշխատակազմի թեզերն արդեն իսկ տեղ են գտել են ռուսական լրատվամիջոցների հրապարակումներում։

Սամվել Մարտիրոսյանը տարակուսած է՝ այս ամենին ֆոնին ինչո՞ւ պետք է ռուսաստանյան պետական լրատվամիջոցները, որոնք վաղուց է, ինչ Կրեմլի քարոզչական խոսափողն են, հեռարձակվեն հայաստանյան հանրային մուլտիպլեքսով՝ Հայաստանի հարկատուների հաշվին։

«Ակնհայտ ա, որ էսօր ոչ մի իմաստ չկա էդ ալիքները ունենալու, որովհետև ռուսաստանյան մամուլը էսօրվա դրությամբ իրենից ներկայացնում է, ըստ օրենքի պահանջի, բացահայտ քարոզչական միջոց։ Օրենքի պահանջի եմ ասում, որովհետև, գիտեք, կամայական քննադատությունը ինչ-որ թեմաների շուրջ էսօր՝ ուկրաինական ապտերազմի սկսվելուց հետո, փաստացի էնտեղ պատժվում է քրեորեն։ Դա նշանակում է, որ մենք գործ չունենք դասական լրատվամիջոցի հետ, որովհետև լրատվամիջոցը ենթադրում է, օրինակ, բազմակարծություն»,- նշում է Սամվել Մարտիրոսյանը։

Նրկայում հայաստան հանրային մուլտիպլեքսով հեռարձակվում են ռուսաստնյան երեք հեռուստաընկերություններ՝ «ВГТРК», «Культура», «1-й канал», որոնց եթերից հատկապես վերջին շրջանում կարելի է հաճախ լսել վիրավորական, սպառնալից հայտարարություններ Հայաստանի հասցեին։

XS
SM
MD
LG