Մատչելի հղումներ

Ֆլորիդայում սպասում են «Իդալիա» փոթորկին


Տարպոն Սփրինգսում «Իդալիա» փոթորկի հետևանքով հեղեղված տարածք
Տարպոն Սփրինգսում «Իդալիա» փոթորկի հետևանքով հեղեղված տարածք

Ֆլորիդայում պատրաստվում են «Իդալիա» փոթորկին։ Առայժմ այն չորրորդ կարգի է։ Սպասվում է, որ նահանգի ափամերձ տարածքները կանցնեն փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղների ներքո:

Ֆլորիդա նահանգի Սեդար Քեյ բնակավայրն արդեն իսկ զգում է «Իդալիայի» հետևանքները։ Ըստ կանխատեսումների, փոթորիկը չորեքշաբթի կհասնի ցամաք՝ առնվազն 209 կիլոմետր/ժամ արագությամբ, և առաջինը կհարվածի նահանգի նոսր բնակեցված Բիգ Բենդ շրջանին:

Փոթորկի բարձրությունը կարող է հասնել մինչև 4,5 մետրի:

Բիգ Բենդը այն վայրն է, որտեղ թերակղզին միանում է Փանհենդլին՝ նահագնի վարչական կենտրոն Տալահասիից հարավ-արևելք և Տամպայից հյուսիս:

Արբանյակային պատկերները վկայում են «Իդալիայի» հսկայական չափերի մասին:

Իշխանությունների կարգադրությամբ տարհանվել են փոթորկի ճանապարհին ընկած ութ շրջանների բնակիչները, ևս տասնչորս շրջաններում բնակվողներին հորդորել են հեռանալ։

ԱՄՆ Ազգային գվարդիան մոտ 5 500 զինծառայող է նախապատրաստել՝ սպասվող փրկարարական և վերականգնողական աշխատանքների համար։ Կոմունալ ծառայությունների 30 հազար աշխատակիցներ են սպասում փոթորկին։

Ըստ կանխատեսումների, չորեքշաբթի հուժկու քամիները կհարվածեն Ֆլորիդային և հարևան Ջորջիային, իսկ անձրևներն ու ջրհեղեղները կձգվեն մինչև հինգշաբթի՝ նաև Հյուսիսային և Հարավային Կարոլինաներում։

XS
SM
MD
LG