Ռուսաստանյան պետական «Russia Today» հեռուստաալիքը ցուցադրել է մորդովական բանտում գտնվող Փոլ Ուելանին:
Տեսանյութում երևում է, թե Ուելանն ինչպես է աշխատում կարի մեքենայի մոտ` այլ բանտարկյալների միջավայրում:
Անհասկանալի՝ երբ է արվել տեսանյութը: Ուելանը կալանավորվել է 2018 թվականին և 2020 թվականին դատապարտվել 16 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով։
Փոլ Ուելանն ու պաշտոնական Վաշինգտոնը հերքում են մեղադրանքը:
Բայդենի վարչակազմը հույս ուներ հասնել Ուելանի ազատ արձակմանը՝ բանտարկյալների փոխանակման միջոցով, որոնց արդյունքում անցած տարվա դեկտեմբերին ռուսաստանյան բանտից, ի վերջո, դուրս եկավ ամերիկյան բասկետբոլի աստղ Բրիթնի Գրիները:
Ամերիկացի պաշտոնյաների փոխանցմամբ, Վաշինգտոնը «լուրջ առաջարկ» է արել Մոսկվային Ուելանի ազատման համար: