«Մենք ցանկանում ենք, որ այդ միջանցքը վերաբացվի: Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում շուտափույթ վերականգնել այդ միջանցքով ազատ տեղաշարժը առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների համար»,- ընդգծել է Քըրբին։
Նա նաև նշել է, որ Սպիտակ տունը շարունակում է ջանքեր գործադրել՝ օգնելու Ադրբեջանին և Հայաստանին հասնելու խաղաղության հաստատմանը դիվանագիտական ճանապարհով։
«Մենք որոշակի աստիճանի վրա, տարբեր մակարդակներով՝ Ազգային անվտանգության խորհրդից մինչև պետքարտուղարություն, պահպանում ենք երկխոսությունն ու դիվանագիտությունը։ Նկատի ունեմ, որ մենք կանոնավոր աշխատում ենք՝ հասնելու լավագույն արդյունքին դիվանագիտական ճանապարհով»,- արձագանքել է Քըրբին՝ ի պատասխան լրագրողի հարցին։