Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է ուղղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով անձամբ զանգահարել Ադրբեջանի նախագահ Ալիևին և հորդորել նրան վերջ տալու Լաչինի միջանցքի շրջափակմանը:
Նամակում կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանի նախագահին զգուշացնել, որ արգելափակման շարունակման դեպքում կարող են լինել հետևանքներ, ներառյալ՝ վիզային սահմանափակումները և ԱՄՆ արտաքին օգնության դադարեցումը.
«Պարոն նախագահ մենք ասել էին «այլևս երբեք», սակայն այսօր ինքնավար ադրբեջանական ռեժիմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է էթնիկ զտումների և ցեղասպանության իրական վտանգի առաջ:
Պարոն Նախագահ, դուք եղել եք պատմության ճիշտ կողմում, եղել եք ճշմարիտ և ասել եք իշխանությանը: Այժմ ժամանակն է տեր կանգնելու այս խոստմանը՝ կանգնելով Արցախի ժողովրդի կողքին և կասեցնելով մեկ այլ Հայոց ցեղասպանություն:»
Ամբողջական նամակը կարող եք կարդալ այստեղ։
Հիշեցնենք, որ վերջին հայտարարությունում ԱՄՆ Պետդեպարտամենտը նշել էր, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերի, ներառյալ զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդումներին:
Հայտարարությունում նշված է.
«Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։
Վերջին շրջանում լարվածության աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի շուրջ բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։»