Մատչելի հղումներ

«Microsoft» ընկերությունը շուտով կարող է դադարեցնել ռուսական ընկերությունների լիցենզիաների երկարաձգումը


Ամերիկյան <<Microsoft>> տեխնոլոգիական ընկերության ֆրանսիական կենտրոնակայանի տարբերանշանը` Իսի-Լե-Մուլինոյում` Փարիզի արվարձանում, 2018 թվականի մարտի 6
Ամերիկյան <<Microsoft>> տեխնոլոգիական ընկերության ֆրանսիական կենտրոնակայանի տարբերանշանը` Իսի-Լե-Մուլինոյում` Փարիզի արվարձանում, 2018 թվականի մարտի 6

Պատժամիջոցների պատճառով «Microsoft»-ը չի կարող վճարումներ ընդունել Ռուսաստանում ծառայությունների դիմաց

Ծրագրային ապահովման ամերիկյան մշակող «Microsoft»-ը սեպտեմբերի 30-ից հետո կդադարեցնի ռուսական ընկերությունների լիցենզիաների երկարաձգումը։

Այս մասին հայտնում է «TelecomDaily» գործակալությունը՝ հղում կատարելով Microsoft Online Services-ի տեխնիկական աջակցության հաճախորդներից մեկին ուղղված նամակին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Microsoft»-ը չի կարող վճարումներ ընդունել տեղական բանկային հաշվին Ռուսաստանում ծառայությունների դիմաց։

Ակտիվ բաժանորդագրությունները կտևեն մինչև մնացած ժամկետի ավարտը։ Նրանք չեն կարող երկարաձգվել:

«Microsoft»-ի ներկայացուցիչը Forbes-ի հետ զրույցում պարզաբանել է, որ որոշումն ընդունվել է Եվրամիության, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին համապատասխան։

XS
SM
MD
LG