Մատչելի հղումներ

Սյունիք է այցելել ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակիցների պատվիրակությունը


ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի գլխավորած պատվիրակությունը` Սյունիքում
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի գլխավորած պատվիրակությունը` Սյունիքում

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան է ժամանել հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի գլխավորած պատվիրակությունը: 

Օգոստոսի 7-ին ամերիկյան պատվիրակությունը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, որի ընթացքում նրանց տեղեկություն է տրամադրվել Սյունիքի սահմաններին տիրող իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի շրջափակման և դրա հետևանքներով առաջացած մարդասիրական ճգնաժամի մասին։

Օգոստոսի 7-ին ամերիկյան պատվիրակությունը Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ այցելել է Կոռնիձոր գյուղ, որտեղ արդեն երկրորդ շաբաթն է կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռ տեղափոխող շարասյունը։ Սյունիքի մարզպետը պատվիրակությանը ծանոթացրել է Լաչինի միջանցքի փակման արդյունքում ստեղծված իրավիճակի հետ։

Ավելի ուշ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը X սոցիալական հարթակում անդրադարձել է պատվիրակության այցին՝ գրառման մեջ նշելով. «ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակիցներ Սառա Արկինը և Դեմիան Մերֆին այս շաբաթ այցելեցին Հայաստան։ Նրանք մեկնել են Սյունիք և Վայոց Ձոր՝ սահմանի մոտ անվտանգության իրավիճակի մասին առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու համար։ Եղեգնաձորում նրանք հանդիպեցին ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հետ և Տեղի գյուղի մոտ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, որտեղ նա պատվիրակությանը ներկայացրեց Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը և այն ազդեցությունը, որն այն ունեցել է հարյուրավոր բաժանված ընտանիքների վրա», նշված է դեսպանության գրառման մեջ:

XS
SM
MD
LG