Մատչելի հղումներ

ԱՄՆ կշարունակի աշխատել Բաքվի և Երևանի հետ՝ համաձայնությանը հասնելու համար


ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրուցում մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյայի մեկնաբանություններն այն մասին, որ երկու երկրների միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը տարածաշրջանին կայուն խաղաղություն չի բերի և կարող է հանգեցնել նոր հակամարտության 

Իր խոսքում Միլլերն ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրիրը հասանելի է՝ «չնայած այս հարցում կողմ չհանդիսացող ցանկացած այլ երկրի մեկնաբանությունների»։

«Չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին: Ցանկանում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք անմիջականորեն առնչվում են այս քննարկմանը, անմիջական կողմեր են։ Մենք այդ երկրների հետ ուղիղ առնչվում ենք։ Հատուկ բանագնաց Բոնոն անցած շաբաթ մեկնեց տարածաշրջան և ուղիղ շփվեց նրանց հետ: Հավատացած ենք, որ համաձայնությունը մնում է հասանելի, չնայած այս հարցում կողմ չհանդիսացող այլ երկրների կողմից ցանկացած մեկնաբանության։ Մենք կշարունակենք աշխատել կողմերի հետ՝ դրան հասնելու համար», - նշել է Միլլերը։

Պետքարտուղարության խոսնակը նաև հայտնել է, որ Վաշինգտոնը հավատացած է, որ Անկարան կարող է այս հարցում արդյունավետ դեր ունենալ։

XS
SM
MD
LG