Մատչելի հղումներ

Բայդենը հայտարարել է ՆԱՏՕ-ին ցուցաբերվող ԱՄՆ «անկոտրուն աջակցության» մասին


ԱՄՆ նախագահը ժամանել է Վիլնյուս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, և հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ

Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային՝ ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Բայդենը Վիլնյուսում է՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին։

Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել իր լիտվացի գործընկերոջը՝ 2023 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։

Բայդենը հայտարարել է ՆԱՏՕ-ին ցուցաբերվող Միացյալ Նահանգների «անկոտրուն աջակցության» մասին, որի «վկայությունն է Լիտվայում ԱՄՆ զինվորական անձնակազմի հետևողական ռոտացիան»՝ կարդում ենք Սպիտակ տան հայտարարությունում։

«Ձեզ հետ լինելու մեր խոստումը անխախտ է»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Երկու երկրների ղեկավարները նաև քննարկել են Ուկրաինայի անվտանգության ապահովման և ագրեսիայի համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցերը։

XS
SM
MD
LG