Մատչելի հղումներ

Ամերիկացիները նշում են Հիշատակի օրը


Վիետնամի վետերանների հուշահամալիր, Վաշինգտոն մայրաքաղաք, մայիսի 28, 2023 թ.
Վիետնամի վետերանների հուշահամալիր, Վաշինգտոն մայրաքաղաք, մայիսի 28, 2023 թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը ավանդական ելույթ է ունենում Արլինգթոնի ազգային գերեզմանատանը

Երկուշաբթի՝ մայիսի 29-ին, Միացյալ Նահանգներն արդեն 155-րդ անգամ նշում է Հիշատակի օրը: Դա այն օրն է, երբ երկիրը հարգում է այն ամերիկացիների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են ծառայության ընթացքում հանուն իրենց հայրենիքի:

Օչը նշվում է ամեն տարի մայիսի վերջին երկուշաբթի օրը։ Այս տարի այն համընկնում է մայիսի 29-ի հետ։

Նախագահ Ջո Բայդենը մասնակցում է Արլինգթոնի ազգային գերեզմանատանը կազմակերպված արարողությանը, որտեղ թաղված են մոտ 400,000 վետերաններ և նրանց ընտանիքների անդամներ:

Առաջին անգամ այս տոնը սկսեց լայնորեն նշվել 1868 թվականին, երբ երկիրը վերակառուցման շրջան էր ապրում Քաղաքացիական պատերազմից հետո։ Այն դարձավ դաշնային տոն ավելի քան մեկ դար անց՝ 1971 թվականին։

1783 թվականին հեղափոխական պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 646,000 ամերիկացի զինվոր է զոհվել ռազմական հակամարտությունների ժամանակ, ըստ Military.com-ի:

Երբեմն Հիշատակի օրը, հատկապես Վաշինգտոնում և նրա շրջակայքում, նշվում է հատուկ հանդիսավորությամբ: Այնուամենայնիվ, շատ ամերիկացիներ այս տոնը համարում են ամառային սեզոնի ոչ պաշտոնական բացում:

XS
SM
MD
LG