ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 22-ը երկրի նախկին նախագահ Ջոն Քենեդիի հիշատակի և Ամերիկայի պատմության վրա գործած հարատև ազդեցությունը հիշելու օր է հայտարարել:
Այսօր Միացյալ Նահանգների պետական հաստատությունների վրա կիջեվցեն դրոշները՝ ի նշան նախագահ Քենեդիի սպանության 50-րդ տարելիցի:
Նախագահ Օբաման, որն այս շաբաթ հարգանքի տուրք էր մատուցել նախագահ Ջոն Քենեդիին՝ այցելելով Արլինգտոնի ազգային գերեզմանոց և ծաղկեպսակ դնելով նրա շիրիմին, «լայն մտահորիզոնի և սթափ իդեալիզմի տեր պետական բացառիկ գործիչ» է անվանել չարագործի գնդակից զոհված նախագահին:
Ջոն Քենեդին սպանվել է Միացյալ Նահանգների Դալլաս քաղաքում 1963 թվականի նոյեմբերի 22-ին: Սպանությունից հետո ԱՄՆ-ի պետական հանձնաժողովը եզրակացրել էր, որ նախագահին սպանել էր Լի Հարվի Օսվալդը՝ գործելով միայնակ:
Ամերիկացիներից շատերի կարծիքով սակայն նախագահ Քենեդին զոհ է գնացել դեռևս չբացահայտված դավադրության: