Մատչելի հղումներ

Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ժամանակը չէ. ԱՄՆ հորդորը Վրաստանին


Հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարությունը, թե Վաշինգտոնն անհանգստացած է Ռուսաստանի ու Վրաստանի միջև թռիչքների վերսկսմամբ։

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել դեպի Վրաստան ռուսաստանյան քաղավիացիայի ինքնաթիռների թռիչքների վերսկսման կապակցությամբ՝ նշելով, որ ժամանակը չէ համագործակցություն զարգացնել Ռուսաստանի հետ: Պետքարտուղարությունը զգուշացրել է՝ այն կարող է պատժամիջոցների հանգեցնել։

«Արևմտյան բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելել են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային տարածք»,- ընդգծել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Անհանգստացած ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերսկսմամբ»,- հավելել է նա․ «Սա կարող է նշանակել, որ վրացական օդանավակայանների ընկերությունները կհայտնվեն պատժամիջոցների ներքո։ Ողջ արևմուտքն իրեն հեռու է պահում [Պուտինի] ռեժիմից, և այժմ Ռուսաստանի հետ շփումներ զարգացնելու ժամանակը չէ»։

XS
SM
MD
LG