Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն դեֆոլտի շեմին է. քաղաքական բանակցությունները շարունակվում են


Միացյալ Նահանգների դեֆոլտը կանխելու շուրջ ընթացող բանակցությունները շարունակվել են կիրակի, երբ նախագահ Ջո Բայդենը տակավին Ճապոնիայում էր՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովին: Եվ այսպես, ի՞նչ դիրքորոշում ունեն դեմոկրատներն ու հանրապետականներն այս հարցի շուրջ։

Հիրոսիմայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ավարտին նախագահ Բայդենը կոչ արեց հանրապետականներին հրաժարվել «ծայրահեղական դիրքորոշումներից»՝ կանխելու ԱՄՆ-ին սպառնացող պարտքային ճգնաժամը։

«Ես արել եմ գործի իմ բաժինը՝ առաջարկելով ավելի քան մեկ տրիլիոն դոլարով կրճատել պետական ծախսերը՝ ի հավելումն [պետբյուջեի] դեֆիցիտի գրեթե 3 տրիլիոն դոլարի կրճատման, որն առաջարկել էի ավելի վաղ՝ ծախսերի կրճատման և եկամուտների ավելացման միջոցով: Ժամանակն է, որպեսզի մյուս կողմը քայլ կատարի»,- հայտարարել է Բայդենը։

Հանրապետականները՝ Ներկայացուցիչների տան խոսնակ Քևին Մաքքարթիի գլխավորությամբ, շարունակում են համառորեն պահանջել պետական ծախսերի կտրուկ կրճատում։

Քաղաքական բանակցությունները շարունակվում են. ԱՄՆ-ը դեֆոլտի եզրին է
please wait

No media source currently available

0:00 0:02:24 0:00

Տեխասից ընտրված Ներկայացուցիչ տան հանրապետական անդամ Ջոդի Արինգթոնը ABC-ի հետ զրույցում ներկայացրել է իր հինավորումները, թե ինչու է մերժում պետբյուջեի վերաբերյալ նախագահ Բայդենի առաջարկը, որը նախատեսում է կառավարության եկամուտների ավելացում՝ հարուստ ամերիկացիների և կորպորացիաների համար նախատեսված հարկային արտոնությունների ուժի մեջ մտնելը հետաձգելու միջոցով:

«Կարծում եմ, ամերիկացիները հասկանում են, որ այն ճգնաժամը, որին առերեսվում են, այդ ծախսերի արդյունքում է, ոչ թե ցածր հարկերի: Փաստն այն է, որ ունեինք ռեկորդային հարկային մուտքեր՝ Covid-19-ի ժամանակ, և 2021 թվականին ունեցանք հարկային եկամուտների ևս մեկ՝ ռեկորդային տարի»,- ասել է Արինգթոնը:

Դարձյալ՝ ABC-ի եթերում դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը քննադատել է հանրապետականներին, որոնք, նրա կարծիքով, սպառնում են պարզապես փլուզել տնտեսությունը, եթե չընդունվեն իրանց պայմանները:

«Խոսքը 18 միլիոն գործազուրկների, [պետպարտքի] տոկոսադրույքների բարձրացման մասին է: Մենք խոսում ենք այն մասին, որ ամեն ինչ թանկանում է ամերիկացի սպառողի համար»,- նշել դեմոկրատ գործիչը:

Իր հերթին՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը NBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ եթե երկրի պետպարտքի վերին շեմը չբարձրացվի, կգա դժվար ընտրության ժամանակը։

«Պարտավոր ենք տոկոսներ վճարել չմարված պարտքի դիմաց։ Պարտավորություններ ունենք տարեցների հանդեպ, ովքեր ապավինում են սոցիալական փոխհատուցումներին, զինվորականների հանդեպ, որոնք սպասում են վճարումներին, տարբեր ծառայություններ մատուցողների հանդեպ, որոնք աշխատում են դաշնային կառավարության համար, որոնց վճարը [նույնպես] վտանգի տակ է»,- ասել է ֆինանսների նախարարը:

Նախարարը շարոնակել է՝ եթե հանրապետական ու դեմոկրատ օրենսդիրները չկարողանան համաձայնության գալ, հունիսի մեկից ԱՄՆ-ը կհայտնվի դեֆոլտի մեջ:

XS
SM
MD
LG