Մատչելի հղումներ

Չինաստանը բանագնաց է գործուղում Ուկրաինա և Ռուսաստան


Չինաստանի հատուկ ներկայացուցիչն այս շաբաթ կայցելի Ուկրաինա և Ռուսաստան՝ օգնելու հասնել ուկրաինական ճգնաժամի քաղաքական հանգուցալուծմանը՝ հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն:

Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ և Մոսկվայում Չինաստանի նախկին դեսպան Լի Հուեին կայցելի նաև Լեհաստան, Ֆրանսիա և Գերմանիա՝ հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

Չինաստանը հայտարարել է, որ չեզոք է ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմում՝ միաժամանակ նշելով Մոսկվայի հետ «անսահմանափակ» հարաբերությունների մասին և մեղադրելով ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին՝ հակամարտությունը հրահրելու մեջ։

Ուկրաինական ճգնաժամի վրաբերյալ Պեկինը խաղաղության ծրագիր էր առաջարկել, որը, փաստորեն, մերժվեց Կիևի կողմից։ Ուկրաինայի դիրքորոշումն է՝ հակամարտությունը կարող է վերջանալ միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը դադարեցնի իր ագրեսիան և զորքերը դուրս բերի ուկրաինական հողերից:

Ապրիլին Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հեռախոսազրույց ունեցավ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված Պեկինի դիվանագիտական ջանքերի մեկնարկը տալով։

«Չինաստանի ներկայացուցիչների այցը համապատասխան երկրներ արտացոլում է Չինաստանի հանձնառությունը՝ խրախուսելու խաղաղությունն և բանակցությունները»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Վան Վենբինգը՝ հավելելով, թե Չինաստանը նաև ցանկանում է կանխել «իրավիճակի սրումը»։

Լի Հուի այցերի մանրամասն ժամանակացույցը հրապարակված չէ։

Նախկինում Պեկինը խուսափում էր միջամտել այլ երկրների հակամարտություններին։ Սակայն այժմ, կարծես, փորձում է հանդես գալ, որպես դիվանագիտական լուրջ կարողություններ ունեցող միջազգային դերակատար:

Չինաստանը շարունակում է բարեկամական հարաբերություններ է պահպանել Մոսկվայի հետ՝ տնտեսական լծակներ ունենալով Կրեմի նկատմամբ։ Ուկրաինական պատերազմի բռնկումից ի վեր, երբ ԱՄՆ-ն ու դաշնակիցները չեղարկեցին իրենց գործարքները Մոսկվայի հետ, Պեկինն է դարձել է ռուսական նավթի ու գազի ամենախոշոր գնորդը։

XS
SM
MD
LG