ԵՄ նախագահ Միշելը շարունակել է ակտիվորեն կապ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ՝ Հարավային Կովկասում կայունության և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերն առաջ մղելու համար։
Առաջնորդները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում եռակողմ ձևաչափով։
Նրանց քննարկումները կուղեկցվեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մասնակցությամբ հետ՝ 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպմամբ:
Ղեկավարները նաև պայմանավորվել են շարունակել հանդիպել եռակողմ ձևաչափով Բրյուսելում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ տեղում ընթացող զարգացումներին և բրյուսելյան հանդիպումների օրակարգային հարցերին անդրադառնալու համար:
Նախագահ Միշելը նույնպես մտադրություն է հայտնել հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին երկրորդ անգամ հանդիպելու Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերին Գրանադայում: