Մատչելի հղումներ

Եվրախորհրդարանի նստաշրջանին ընդառաջ Բեռլինում հավաքավել էին ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչները


Արխիվային լուսանկար. Բեռլին 24 փետրվարի, 2023թ.
Արխիվային լուսանկար. Բեռլին 24 փետրվարի, 2023թ.

Մայիսի 3, 2023թ․

Արտերկրում գործող ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչները համատեղ հռչակագիր են ստորագրել՝ փոխգործակցության և պուտինյան ռեժիմի դեմ պայքարի վերաբերյալ։

Բեռլինում ավարտվել է խորհրդային ու ռուսաստանցի փաստաբան Յուրի Շմիդտի հիշատակին նվիրված իրավապաշտպան համաժողովը։ Շմիդտը հայտնի էր որպես խորհրդային ու ռուսաստանցի բազմաթիվ իրավապաշտպանների ու այլախոհների շահերի պաշտպան՝ դատական բազմաթիվ գործերի ժամանակ։

2004թ․ ապրիլին նա գլխավորեց Միխայիլ Խոդորկովսկու պաշտպանական թիմը, քանի որ նրա դեմ հարուցված քրեական գործն համարում էր քաղաքական։ Հաջորդող տարիներին Շմիդտը անփոփոխ ներկայացնում էր «Յուկոսի» նախկին սեփականատիրոջ շահերը, սակայն կյանքին հրաժեշտ տվեց Խոդորկովսկու ազատ արձակվելուց ընդամենը տասնմեկ ամիս առաջ։

Բեռլինյան այս համաժողովի կազմակերպիչներն էին Միխայիլ Խոդորկովսկին ու «Ժամանակակից ազատականություն» կենտրոնը (Zentrum Liberale Moderne)։ Մասնակցում էին ներկայում արտերկրում բնակվող ռուսաստանյան քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները՝ քաղաքացիական ակտիվիստներ, իրավապաշտպաններ, իրավաբանենր, լրագրողներ, ինչպես նաև Գերմանիայի Կանաչների կուսակցության անդամներ։

Երկօրյա ժողովի արդյունքում ընդունվեց «Ռուսաստանյան ժողովրդավարական ուժերի հռչակագիրը»։ Փաստաթղթի սկզբում կարդում ենք․ «Այս ողբերգական ժամանակներում հայտարարում ենք մեր ռազմավարական նպատակների մասին՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի վերացում և ազատ, իրավական ու դաշնային Ռուսաստանի ստեղծում։ Այս նպատակով հարկ ենք համարում ուժեղացանել մեր համակարգող գործողությունները»։

Այնուհետև ներքոհիշյալ հինգ կետերն են՝

§ «Ուկրաինայի դեմ պատերազմը հանցավոր է»,

§ «Պուտինի ռեժիմը լեգիտիմ չէ ու հանցավոր է»,

§ «երկրի ներսում ու նրա սահմաններից դուրս կայսերական քաղաքականության իրականացումն անըդունելի է»,

§ «քաղբանտարկյալներն ու ռազմագերինեը պետք է ազատ արձակվեն»,

§ «համերաշխություն ենք հայտնում այն ռուսաստանցիներին, որոնք քաջություն ունեն հանդես գալու հակապուտինյան և հակապատերազմական դիրքերից»։

Ինչպես «Ամերիկայի ձայնին» փոխանցեց համաժողովին մասնակցած Մաքսիմ Ռեզնիկը, ով 2011-2021թթ․Սանկտ-Պետերբուրգի օրենսդիր մարմնի անդամ էր, հռչակագրի ընդունմանը նախորդել էին բուռն քննարկումներ։

«Տեղի ունեցածը ո՛չ հավաք էր, ո՛չ համագումար, այլ խոսակցություն։ Այսինքն, հայտնաբերվեց այնպիսի մի ձևաչափ, որը միավորեց խոսել ցանկացող մարդկանց, թե ինչ է կատարվում մեր ներսում և մեր շուրջը»,- ասում է Ռեզնիկը՝ հավելելով, որ հանդիպմանը ներկա էին արտերկրում գործող ռուսաստանյան քաղաքական բոլոր շարժումների ներկայացուցիչները՝ բացառությամբ Ալեքսեյ Նավալնիի թիմի։

Համաժողովի մասնակից մեկ այլ՝ «Բարձր խոսեք» կազմակերպության ղեկավար Անդրեյ Սիդելնիկովը ընդգծում է՝ հավաքի նպատակը քաղաքական որևէ շարժման, կառույցի ստեղծումը չէ։

«Տարբեր երկրներից մեծ թվով երիտասարդներ կային՝ հակապատերազմական նախաձեռնություններով։ Դրական մարդիկ էին՝ այս կամ այն հարցի վերաբերյալ տարբեր, երբեմն իրար հակասող հայացքներով»,- նշում է Սիդելնիկովը։

XS
SM
MD
LG