Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը համաձայնել է վաճառել F-16 կործանիչների ծրագրային ապահովումը Թուրքիային


Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից նոր կործանիչներ գնել, սակայն Կոնգրեսի որոշ անդամներ դեմ են դրան

ԱՄՆ-ը համաձայնել է Թուրքիային վաճառել 259 միլիոն դոլար արժողությամբ ծրագրային ապահովում, որը երկար ժամանակ Անկարան ցանկանում էր գնել՝ իր մոտտ եղած ամերիկյան F-16 կործանիչները արդիականացնելու համար։

Պետքարտուղարությունը հաստատել է վաճառքը մոտ երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ Թուրքիան հրաժարվել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեմ իր առարկություններից:

Միաժամանակ Թուրքիան դեռ չի հաստատել ռազմական դաշինքին միանալու Շվեդիայի դիմումը։

Նոր անդամների ընդունումը պահանջում է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների միաձայն հավանությունը:

Թուրքիան դեռ ցանկանում է ԱՄՆ-ից գնել 40 նոր F-16 կործանիչներ, սակայն Կոնգրեսի որոշ անդամներ դեմ են վաճառքին, քանի դեռ Անկարան չի հաստատել սկանդինավյան երկրորդ երկրի՝ Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին:

Թուրքիան 2017 թվականին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու որոշումից հետո կորցրեց ԱՄՆ-ի աջակցությունը բարձր տեխնոլոգիաներով հագեցած ինքնաթիռներ գնելու հարցում։

Ծրագրային ապահովման վաճառքի համար երկուշաբթի ստացված հավանությունը Թուրքիային թույլ կտա արդիականացնել իր գոյություն ունեցող F-16 կործանիչները։

Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրաՀոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG