Մատչելի հղումներ

21-ամյա զինվորականը կասկածվում է Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքի մեջ


Ջեք Թեյշեյրան ծառայում է Մասաչուսեթսի ազգային գվարդիայի օդային ուժերում

The New York Times թերթը հայտնել է այն անձի անունը, ով կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարության գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետևում, որոնք ներկայումս հետաքննվում են Արդարադատության նախարարության և Պենտագոնի կողմից: Խոսքը Մասաչուսեթսի ազգային գվարդիայի 21-ամյա զինծառայողի մասին է, ով ծառայում է ռազմաօդային ուժերում։ Նա Discord սոցիալական ցանցի մասնավոր չաթի խմբի ղեկավարն է, որը հայտնի է վիդեոխաղերի երկրպագուների շրջանում, ուր նա գաղտնի փաստաթղթերով էր կիսվում իր համախոհների հետ։

The New York Times-ը հայտնում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն մտադիր է հարցաքննել զինվորականին՝ կասկածելով, որ նա տեղեկացված է արտահոսքի մասին:

Հինգշաբթի ավելի վաղ The Washington Post-ը հրապարակել էր մի նյութ, որտեղ խոսում է նրա մասին, թե կոնկրետ ով է համացանցում տեղադրել Պենտագոնի հարյուրավոր գաղտնի փաստաթղթերը և ներկայացնում արտահոսքի ենթադրյալ հեղինակին: Պարբերականի տվյալներով՝ դա կարող է լինել մի երիտասարդ, ով աշխատում է ԱՄՆ ռազմաբազաներից մեկում։

The Washington Post-ը նրան անվանում է «OG»: Նա օգտագործել է այս կեղծանունը՝ Discord հարթակի ներսում շփվելու համար: Ըստ լրագրողների՝ «OG»-ն Thug Shaker Central կոչվող մասնավոր չաթի խմբի ղեկավարն է, որը բաղկացած է 20-30 դեռահասներից և երիտասարդներից, ովքեր հետաքրքրված են զենքերով, տեսախաղերով ու ռասիստական մեմերով։

ԱՄՆ-ում իրավապահները ձերբակալել են Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի կասկածյալ Ջեք Թեյշեյրային
please wait

No media source currently available

0:00 0:02:42 0:00

Պարբերականը գրում է, որ խմբում ընդգրկված են անդամներ ԱՄՆ-ից, Ասիայից և Լատինական Ամերիկայից։

Այս խմբի անդամների բնութագրմամբ՝ «OG»-ն զենքի սիրահար է և պարծենում է, որ հիանալի հրաձիգ է: Նրան հասանելի էր պետական գաղտնի տեղեկատվությունը։

Նախ, նա խմբին պատմեց փաստաթղթերի բովանդակությունը, որոնք հասանելի են նրան, իսկ հետո սկսեց լուսանկարել դրանք և ներբեռնել չաթում:

The Washington Post-ի հետաքննության աղբյուրը մի դեռահաս էր, ով իրեն անվանում է «OG»-ի ընկեր։ Լրագրողները նրա հետ մի քանի հարցազրույց են անցկացրել՝ նրա մոր համաձայնությամբ։ Նա ասաց, որ իշխանություններին չի բացահայտի, թե ով է «OG»-ն ու որտեղ է նա։

Չորեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ Discord հարթակը նշել է, որ ընկերությունը համագործակցում է հետաքննության հետ։

CNN հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Հետաքննությունների Դաշնային Բյուրոն նեղացրել է կասկածյալների շրջանակը, ովքեր, իրենց կարծիքով, կարող են ներգրավված լինել արտահոսքի մեջ, և վերջին օրերին հարցաքննություններ է անցկացրել։ Չնայած այն հանգամանքին, որ փաստաթղթերը հասանելի են եղել մեծ թվով մարդկանց, քննիչները կարողացել են փոքրացնել կասկածյալնեի շրջանակը՝ փաստաթղթեր փակցնողի դատաբժշկական հետքի պատճառով:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի Վաշինգտոնի գրասենյակը շարունակում է հետաքննել գործը: Ապրիլի 13-ին ԱՄՆ-ի իրավապահները ձերբակալել են Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի կասկածյալ Ջեք Թեյշեյրային վերջինիս տանը խուզարկություն իրականացնելուց հետո։

Նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի հայտարարել է, որ հետաքննությունը, թե ով է պատասխանատու պետական գաղտնի տեղեկատվության բացահայտման և սոցիալական ցանցերում դրանք տեղադրելու մեջ, մոտ է ավարտին: Բայդենի խոսքով՝ իրեն ոչ այնքան մտահոգում է միջադեպի ժամանակ բացահայտված տվյալների բնույթը, որքան հենց արտահոսքի փաստը։

XS
SM
MD
LG