Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը պատրաստ է դատական պայքարի. երեքշաբթի օրը նա կկանգնի դատարանի առջև


Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է դատական պայքարի, ասել է նրա փաստաբանը: Թրամփը  պատրաստվում է երեքշաբթի օրը կանգնել դատարանի առջև իրեն առաջադրվող մեղադրանքների վերաբեյալ գործի շրջանակում

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ջո Տակոպինան ABC-ի եթերում անդրադարձել է իր պաշտպանյալին առաջադրվող մեղադրանքներին ու առաջիկա դատական նիստին:

«Հուսով եմ՝ հնարավորինս արագ, ներս կմտնենք դահլիճ ու դուրս կգանգ այնտեղից: Դա, ի վերջո, սովորական դատավարություն է, որի ընթացակարգով պետք է կանգնենք դատավորի առջև, ասենք՝ մեղավոր չենք: Մենք ժամանակացույց կսահմանենք միջնորդություններ ներկայացնելու համար և այսպիսով առաջ կշարժվենք»,- ասում է Թրամփի փաստաբանը:

Մեղադրանքները պահպանվում են, սակայն իրավական փորձագետների կարծիքով գործը կարող է կենտրոնանալ պոռնոաստղ Սթորմի Դենիելսի հետ հաշտության համաձայնագրի շուրջ գրավոր փաստաթղթերի ենթադրյալ կեղծման վրա:

Տակոպինան կարծում է, որ գործը թերի է և ունի քաղաքական դրդապատճռներ, սակայն չի կիսում նախագահող դատավորի անաչառ չլինելու վերաբերյալ Թրամփի մտահոգությունները:

«Չեմ կարծում եմ, որ գործը վարող դատավորը կողմնակալ է: Ինչպես կարող եմ այդպիսի պնդում անել, եթե չեմ առնչվել դատավորի հետ և որևէ հիմքեր չունեմ հավատալու, որ նա կողմնակալ է»,- ասում է փաստաբանը:

Կձերբակալվի արդյո՞ք Թրամփը. երեքշաբթի օրը նախկին նախագահը կկանգնի դատարանի առջև
please wait

No media source currently available

0:00 0:02:22 0:00

Նախկին նախագահը նաև խիստ քննադատության է ենթարկել մեղադրող դատախազ Էլվին Բրեգին, որը մեղադրական եզրակացություն է ներկայացրել: Դա կարող է հակառակ արդյունքի հանգեցնել, պնդում է Մանհեթենի նախկին շրջանային դատախազ Սայրուս Վենսը NBC-ի «Meet the Press»-ին տված հարցազրույցում:

«Կառավարության գործունեությանը միջամտելը կամ սպառնալիքով կամ այլ կերպ կարող է ստիպել երդվյալ ատենակալներին փոխել իրենց կարծիքը գործի ծանրակշիռ լինելու հանգամանքի մասին»,- պնդում է նա:

Սակայն դժվար թե դատավորը ստիպի Թրամփին հրապարակայնորեն չխոսել ընթացիկ և այլ քրեական գործերի մասին, որոնց նա առերեսվում է, ասել է գաղտնի փաստաթղթերի գործով նրա փաստաբան Ջիմ Թրաստին Fox News-ին։

«Կարծում եմ, որ դատավորի համար շատ դժվար կլինի նախագահական ընտրություններում առաջադրված գործչին լռեցնելու համար կալանքի որոշում կայացնել։ Ես խոսում եմ այս երկրի վրա այդ որոշման խորը ազդեցության մասին»,- նշում է նա:

Թրամփի փաստաբանները հայտնել են, որ Գաղտնի ծառայությունը երեքշաբթի օրը ներկա կգտնվի դատարանի շենքում և շրջակայքում խստացված անվտանգության ապահովման համար, երբ նախատեսվում է նախկին նախագահի մատնահետքերի հանձնման ու լուսանկարվելու ընթացակարգը նախքան մեղադրանքների առաջադրումը:

Թրամփի գրասենյակը ասում է, որ նա ակնկալվում է, որ ելույթ կունենա երեքշաբթի երեկոյան Մար-ա-Լագոյում գտնվող իր հանգստավայրից: Այս զարգացումներն ընթանում են 2024 թվականի նախագահական ընտրությունների շրջանակում Թրամփի քարոզարշավին զուգահեռ:

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի լրագրող Վերոնիկա Բալդերաս Իգլեսիասի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG