Մատչելի հղումներ

ԱՄՆ խստացնում է ներգաղթի հետ կապված միջոցառումնեը Մեքսիկայի սահմանին


Այն բանից հետո, երբ Բայդենի վարչակազմը հայտարարեց ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ներգաղթի ավելի խիստ միջոցների մասին, պաշտոնյաներն ասում են, որ չարտոնված անցումները սկսել են նվազել հունվարին և շարունակվել մինչև փետրվար:

ԱՄՆ սահմանապահ ծառայության աշխատակիցներն ասում են, որ փետրվարին արձանագրել են ավելի քան 128 հազար դեպք, երբ նեգաղթյալները փորձել ենմուտք գործել Միացյալ Նահանգներ: Հունվարին այդ թիվը կազմել է 128 913։

Դա 2021 թվականի փետրվարից ի վեր ամսական ԱՄՆ մուտք գործելու փորձերի ամենացածր ցուցանիշն է:

Անցյալ դեկտեմբերին ԱՄՆ պաշտոնյաները արձանագրել են ավելի քան 221 հազար ԱՄՆ տարածք ներգաղթելու դեպքեր Մեքսիկայի սահմանի երկայնքով:

Սահմանային պաշտոնյաներն ասում են, որ որոշ ներգաղթյալներ փորձում են հատել սահմանը մի քանի անգամ, ինչը նշանակում է, որ տրամադրված թվերը պարտադիր չէ, որ արտացոլում են ներգաղթյալների թիվը:

XS
SM
MD
LG