Մատչելի հղումներ

Կյանքը ուկրաինական ռազմաճակատում. պատմում են ուկրաինացի զինվորականները


Աշխարհը հետևում է Բախմուտում ընթացող մարտերին, իսկ ուկրաինական պատերազմի ճակատի մնացած հատվածներում վիճակը տարբեր է: Զինվորներն իրենց առօրյան անցկացնում են դիրքերում և խրամատներում՝ պատրաստվելով թշնամու նոր հարձակումներին

Ուկրաինական բանակի դիրքերում զինվորները սպասում են նոր հարձակումների։ Ուշադրությամբ հետևում են ռադիոյի ձայնին: Հարավային Դոնբասի անտառի այս հատվածում նրանք լավ տեղեկացված չեն, թե ինչ է կատարվում առաջնագծի այլ հատվածում՝ ընդամենը վեց կիլոմետր հեռավորության վրա: Այնուհետև լռությունը կտրուկ խախտվում է։

Նրանք չգիտեն, թե ինչ զինատեսակ է կրակում և որ ուղղությամբ։ Այստեղ իրենք ռադիոյով ստանում են միայն կոորդինատներ։

«Մենք հրաման ենք ստացել հարվածել թիրախին: Ընդամենը մեկ համազարկ ենք արձագել, և դրանից հետո անհնար է աշխատել, քանի որ առատ ձյուն է»,- ասում է ուկրաինացի զինվորը:

Իվանը ղեկավարում է այս հրետանային վաշտը։ Նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում է այս բունկերում կամ այս 2S3 Akatsiya-ի տեսակի հրետանու մոտ։ Պատերազմի գործողություններին նրա թիմը մասնակցում է օրվա ընթացքում ընդամենը մի քանի անգամ, իսկ երբեմն, շաբաթը մի քանի անգամ:

Ուկրաինացի զինվորականների առօրյան. կյանքը ուկրաինական դիրքերում
please wait

No media source currently available

0:00 0:02:24 0:00

Բախմուտում մարտերի ինտենսիվությունը բացառություն է մոտ 1000 կիլոմետրանոց ճակատային գծում: Պատերազմը Բախմուտից հեռու գոտիներում անցնում է գրեթե միշտ խրամատներում:

«Նրանք տանկեր ու զրահամեքենաներ ունեն այնտեղ, այս ծառերի հետևում ընկած տարածքում: Երբեմն կրակում են մեզ վրա նռնականետերով»,- պատմում է ուկրաինացի զինվորական Սերգին:

Սերգին ապրիլից է այս դիրքերում։ Պատերազմն այստեղ, ինչպես ռուս-ուկրաինացիների շփման գծի գրեթե ողջ երկայնքով, ամիսներ շարունակ ստատիկ վիճակում է։ Աշնանային ուկրաինական մեծ հարձակումից հետո առաջխաղացումներ ու նահանջներ հազվադեպ են եղել:

Այստեղ՝ այս խրամատում, զինվորները ուշադրությամբ հետևում են հիմնովին ականապատված դաշտին, որը բաժանում է նրանց ռուս զինվորականներից: Ժամանակ առ ժամանակ նրանք կրակում են միմյանց վրա:

Ժամանակ առ ժամանակ լռությունը խախտվում է, իսկ զինվորականները շարունակում են հսկել խրամատները, հետևել ականապատված դաշտերին և անօդաչու թռչող սարքերին:

Այստեղից ոչ հեռու տեղի բնակիչներ Սաշան և Ալեքսեյը բնակվում են Վելիկա Նովոսիլկայի բնակավայրի լքված տներից մեկում:

«Պատերազմը շատ է տարբերվում իմ պատկերացրածից: Մարդիկ ձեզ ամեն ինչ չեն ասում, նրանք թաքցնում են մանրամասները: Նույնիսկ խորթ հայրս ինձ ամեն ինչ չի պատմել»,- նշում է Սաշան:

Պատերազմը ավերակի է վերածել Վելիկա Նովոսիլկա բնակավայրը՝ այն դարձնելով «ուրվական» քաղաք, ուր բնակվող ուկրաինացի զինվորականներն արդեն բավական երկար ժամանակ են այստեղ:

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի լրագրողներ Յան Բուչատի ու Էլիզաբեթ Չերնեֆի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG