Մատչելի հղումներ

Թուրքական ընդդիմադիր դաշինքը պառակտվում է նախագահական ընտրությունների նախօրեին


Թուրքական ընդդիմադիր «Վեցնյակի սեղան» դաշինքից դուրս եկավ դաշինքի երկրորդ խոշոր քաղաքական միավորը՝ «Լավ կուսակցությունը»: Տարրաձայնությունների հիմքում է նախագահի թեկնածուի ընտրության հարցը

Թուրքիայի աջակողմյան «Լավ կուսակցություն» անունը կրող քաղաքական միավորը ուրբաթ օրը մարտի 3-ին դուրս եկավ գլխավոր ընդդիմադիր դաշինքից՝ մերժելով ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդին իրենց նախընտրական թեկնածուն դարձնելու առաջարկը և փաստորեն թուլացնելով նախագահ Էրդողանի դեմ ճամբարը:

Հանրային այս պառակտումը ամիսներ շարունակ ընթացող տարաձայնություններից հետո արձանագրվեց այն բանից հետո, երբ Էրդողանն այս շաբաթ հայտարարեց, որ ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին՝ չնայած անցյալ ամսվա ավերիչ երկրաշարժերի հետևանքով իր կառավարության հասցեին հնչող քննադատությանը:

Ելույթ ունենալով Անկարայում կուսակցության կենտրոնակայանում՝ «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեներն ասաց, որ դաշինքի մյուս հինգ կուսակցությունները որպես նախագահի իրենց թեկնածու առաջադրել են Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։

Նա նշեց, որ իր կուսակցությունը, որը դաշինքում մեծությամբ երկրորդն էր, տեղի չի տա ճնշումներին: Փոխարենը նա որպես թեկնածուներ առաջարկեց Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերին, որոնք երկուսն էլ ժողովրդահանրապետականներից են՝ ասելով, որ սոցհարցումները ցույց են տվել, որ նրանք մեծ տարբերությամբ հաղթելու են Էրդողանին: Ադյուքում Աքշեներն ազդարարել է իր կուսակցության կողմից դաշինքը լքելու մասին:

Թուրքիայի ընդդիմությունը պառակտվել է, խնդիրը նախագահական թեկնածուն է
please wait

No media source currently available

0:00 0:02:37 0:00

«Երեկվա դրությամբ ընդդիմադիր կուսակցությունների միավորումը՝ «Վեցյակի սեղանը» կորցրել է իր որոշումներում ժողովրդի կամքն արտացոլելու ունակությունը: Սեղանը, որի շուրջ մենք բարի կամքով հավաքվել էինք մեր ժողովրդի ընդհանուր շահի համար, միասնական գաղափարների հարթակ լինելուց, որտեղ մենք քննարկում ենք պոտենցիալ թեկնածուներին, վերածվել է հաստատման սեղանի, որն աշխատում է միայն մեկ թեկնածուի բռնի դրոշմելու ուղղությամբ՝ սև ցուցակում ներառելով բոլոր մյուս այլընտրանքները»,- հայտարարել է նա։

Աքշեները ասել է, որ ազգը կոչ է անում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասին կատարել «իրենց պարտքը»՝ առաջարկելով իրենց առաջադրել որպես թեկնածու։

«Հարգելի քաղաքապետեր, դուք ընտրվել եք այս ազգի կամքով, դուք կարողացաք մաքրել ձեր դեմ ուղղված բոլոր զրպարտությունները, դուք մեծ աշխատանք տարաք՝ չնայած բոլոր ջանքերին ձեզ արգելափակելու համար և հաջողության հասաք: Դուք նույնիսկ աջակցեցիք մեր ժողովրդին, երբ այն փլատակների տակ էր հայտնվել: Ազգը տեսել է ձեր կամքը և կանգնել ձեր կողքին՝ գիտակցելով ձեր անկեղծությունը և հագելով ձեզ: Այժմ մեր ժողովուրդը կոչ է անում ձեզ կատարել ձեր պարտքը այս կարևոր պահին»,- հայտարարել է նա:

Ելույթ ունենալով Աքշեների հայտարարությունից հետո՝ Քըլըչդարօղլուն փոձել է հանդարտեցնել նախագահի թեկնածուի հարցում տարաձայնությունների շուրջ կրքերը։

Մի անհանգստացեք, ամեն ինչ իր տեղը կընկնի, հայտարարել է նա, Haberturk-ի և թուրքական այլ լրատվամիջոցների հաղորդմամբ:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG