Մատչելի հղումներ

Երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում և Սիրիայում հասել է 16 հազարի. Հայ համայնքները ներգրավված են մարդասիրական օգնության գործերում 


Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը դեռ աճում է։ Վերջին տասնամյակում ամենաավերիչ աղետից վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 16,000 մարդ. Հաղորդում է AP գործակալությունը։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն հույսը սկսել է մարել՝ մարդկանց դեռ կենդանի գտնելու ավելի քան երեք օր անց

Երկու երկրների զոհերի և վիրավորների թվում կան հայեր։ Տեղի հայ համայնքները մարդասիրական օգնություն են ցուցաբերում փրկվածներին։

Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Գրիգոր ավագ քահանա Դամադյանի փոխանցմամբ՝ Թուրքիայի երկրաշարժից տուժած գոտիներում իրավիճակը քաոսային է։ Որոշ տեղերում մարդիկ պատսպարվում են հետցնցումներից հայկական եկեղեցիներում։

«Մալաթիայում բացի հայերից նաև տեղի այլ ազգի բնակիչներ պատսպարվել են փոքր հայկական մատուռում»,-«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասաց նա։

Տիգրանակրետում ևս, որտեղ հայախոս հայ գրեթե չկա, հայկական միակ եկեղեցին որպես ապաստարան է սկսել ծառայել տեղի բնակիչների համար։ «Եկեղեցին ամուր հիմքերի վրա է կառուցված և չի վնասվել եկրաշարժից։ Եվ այժ այնտեղ մարդիկ են պատսպարվում. մարդասիրական մոտեցում է մեր կողմից մեր հարևան ազգերի հանդեպ»,-ասաց Գրիգոր ավագ քահանա Դամադյանը։

Երկրաշարժը զգացել են նաև Մուսա լեռան միակ հայկական Վագֆ գյուղում, որտեղ թվով 75 հայ բնակչություն կա։ Գյուղի եկեղեցու վարչական կազմի անդամ Միսակ Հերգելի խոսքով՝ ավելի մեծ վնասներ են կրել Իսկենդերուն (Անտիոք) քաղաքի բնակիչները. «Բոլորս լավ ենք, ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, բայց, դժբախտաբար, քաղաքում չոր հայ դեռ փլատակների տակ է»։

Արդեն երեք օր է Հալեպում հայությունը պատսպարվել է ազգային ճեմարանի շենքում: Երկրաշարժից հետո բազմաթիվ հետցնցումների պատճատվ մարդիկ չեն կարողացել վերդառնալ իրենց տներ: «Ռադիո Երազի» տնօրեն Ռուբեն Գևերգյանի փոխանցմամբ՝ ճեմարանում հավաքվածներին ապահովում են սնունդով. Ազգային խշխանության կողմից, երիտասարդների միջոցով մարդկանց այստեղ ապահովում են անհրաժեշտ պարագաներով։ Մեր վիճակը այս աղետից հետո էլ ավելի վատացավ, կարիքները կրկնապատկվեցին, եռապատկվեցին։ Մեր հույսը աշխարհասփյուռ հայության վրա ենք դրել»։

Ավերիչ երկրաշարժերի հետևանքով Սիրիայում ավելի քան 2900 մարդ է զոհվել:

Այնտեղ օգնության ջանքերը խոչընդոտվել են շարունակվող պատերազմի և սահմանի երկայնքով ապստամբների կողմից վերահսկվող շրջանի մեկուսացման պատճառով:

Միլիոնավոր մարդիկ տեղահանվել են հենց Սիրիայում, իսկ միլիոնավոր մարդիկ ապաստան էին գտել Թուրքիայում:

Հայ համայնքները ներգրավված են Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածներին օգնելու գործերում
please wait

No media source currently available

0:00 0:03:16 0:00

XS
SM
MD
LG