Հինգշաբթի օրը G20-ի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարճատև հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ Դելիում հանդիպումը տևել է մոտ 10 րոպե: ԱՄՆ պաշտոնյան, անանուն մնալու պայմանով, ասել է, որ Բլինքենը զրույցի ընթացքում նշել է երեք կարևոր կետ.
Նա նշել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի պատերազմի ավարտի համար։
Ավելի ուշ մամլո ասուլիսի ժամանակ Բլինքենը լրագրողներին տեղեկացրել է Լավրովի հետ իր հանդիպման մասին,- «Ես ԱԳ նախարարին ասացի այն, ինչ շատերն ասել էին անցյալ շաբաթ ՄԱԿ-ում, և ինչ ասացին G20-ի շատ արտգործնախարարներ այսօր. վերջ տվեք այս ագրեսիվ պատերազմին, վարեք այնպիսի դիվանագիտություն, որը կարող է ապահովել արդար և երկարատև խաղաղություն»,- ասել է նա:
Պետքարտուղարը նաև հորդորել է Ռուսաստանին վերանայել «ՍՏԱՐՏ-3» պայմանագրին մասնակցությունը դադարեցնելու իր որոշումը, ասել է պաշտոնյան: Բլինքենը նաև կոչ է արել Մոսկվային ազատ արձակել Ռուսաստանում բանտարկված ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուելանին։
Սույն հոդվածը կազմվել է Associated Press և REUTERS լրատվականների տեղեկության հիման վրա: