Մատչելի հղումներ

ԱՄՆ. Նեմցովն իր կյանքը նվիրեց իր համաքաղաքացիների կյանքը բարելավելուն


Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել ռուս ընդդիմադիր քաղաքական գործչի սպանության 8-րդ տարելիցի կապակցությամբ:

Բորիս Նեմցովի սպանության ութերորդ տարելիցին Պետդեպարտամենտը դեմ արտահայտվեց Կրեմլի ռեպրեսիաների արշավին և ի պաշտպանություն հարյուրավոր ռուս քաղբանտարկյալների: ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է Ռուսաստանում ազատության և ժողովրդավարության այսօրվա ջատագովների խիզախությունը։

Հիշեցնենք, որ Նեմցովը՝ ՌԴ կառավարության նախկին առաջին փոխվարչապետը, ПАРНАС կուսակցության առաջնորդներից մեկը և Վլադիմիր Պուտինի քննադատը, սպանվել է 2015 թվականի փետրվարի 27-ին Կրեմլի մոտ գտնվող կամրջի վրա՝ թիկունքին հասցված մի քանի կրակոցից:

«Նեմցովը ... մարդ էր, ով իր կյանքը նվիրեց իր համաքաղաքացիների կյանքը բարելավելուն», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երկուշաբթի հրապարակված հայտարարության մեջ: «Նա անվախ էր և անկեղծ, և նրա քաղաքացիական ակտիվությունը շարունակում է ոգեշնչել ժողովրդավարության կողմնակից քաղաքական գործիչներին և իրավապաշտպանների, ինչպիսիք են Ալեքսեյ Նավալնին և Վլադիմիր Կարա-Մուրզան»:

«Մինչ Կրեմլը շարունակում է ուժեղացնել ռեպրեսիաների իր արշավը, Նավալնին, Կարա-Մուրզան և հարյուրավոր այլ քաղբանտարկյալներ մնում են ավելի ազատ, ավելի ժողովրդավարական Ռուսաստանի հավատարիմ պաշտպանները: Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Բորիս Նեմցովի և նրա ժառանգության հիշատակին, մենք նաև հիշում ենք այն խիզախ ռուսներին, ովքեր շարունակում են աշխատել դաժան բռնաճնշումների պայմաններում՝ հանուն իրենց երկրի ավելի լավ ապագայի»,- ասված է հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG