Մատչելի հղումներ

Թուրքիայում և Սիրիայում կրկին 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


Երկուշաբթի ուշ երեկոյան Թուրքիա-Սիրիա սահմանային շրջանում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել՝ խուճապ առաջացնելով և վնասելով շենքերը՝ Թուրքիայի ժամանակակից պատմության մեջ ամենասարսափելի երկրաշարժից երկու շաբաթ անց:

Երկրաշարժը զգացվել է նաև Եգիպտոսում և Լիբանանում, հայտնում են Reuters-ի լրագրողները: Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել է, որ ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել 2 կմ խորության վրա:

Անթաքիայի բնակչուհի Մունա Ալ Օմարը նշել է, որ երկրաշարժի ժամանակ նա գտնվում էր կենտրոնական այգու իր վրանում:

«Կարծում էի, որ երկիրը ճեղքվելու է իմ ոտքերի տակ», - ասել է նա՝ 7-ամյա որդուն գրկած լաց լինելով:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժները Սիրիայում և Թուրքիայում թողել են ավելի քան մեկ միլիոն անօթևան և սպանել են ավելի քան 46,000 մարդ:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG